Հա

Ազգային

15/02/2021 - 20:30

«Փաշինեանն ընտրութիւնները պէտք է կեղծի, որ չդատւի». Իշխան Սաղաթելեան

Փաշինեանն ընտրութիւնները պէտք է կեղծի, որ չդատւի՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Ազատութեան հրապարակում՝ Վազգէն Մանուկեանի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

«alikonline.ir» - Փաշինեանն ընտրութիւնները պէտք է կեղծի, որ չդատւի՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Ազատութեան հրապարակում՝ Վազգէն Մանուկեանի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշեց, որ շարժումը շարունակւում է, փետրւարի 20-ին կը լինի մեծ հանրահաւաքը՝ հետաքրքիր վերջաբանով, դրանից յետոյ կը լինեն բողոքի, անհնազանդութեան ակցիաներ Երեւանում եւ Երեւանից դուրս:

Հարցին՝ արդեօ՞ք շոու է լինելու, Սաղաթելեանը պատասխանեց. «Էդ Նիկոլի ժամանակ էր շոու, որ շոու արեց, կուտը կերաք: Մենք շոու չենք անում»: Ո՞վ կերաւ՝ հարցին, արձագանքեց՝ ուտողները:

«Քանի այս իշխանութիւնը կայ, մենք ամէն առաւօտ նոր իրողութեան առջեւ ենք կանգնելու: Այս երեք ամսւայ մէջ բազմաթիւ անգամ դրա ապացոյցը տեսել ենք: Հիմա էլ ասում եմ՝ առաջիկայում այս սրիկաների կառավարութիւնը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ: Ես ենթադրում եմ, որ հիմա Դաւիթ Բէկ համայնքի հետ կապւած կրկին լուրջ մտահոգութիւն ունենք, ոնց որ ժամանակին ասում էինք Շուռնուխի, Որոտանի մասին»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի «ձեռքի տակ» նշւած փաստաթուղթը չկայ, բայց կայ տեղեկութիւն, որ հիմա նման հարցեր քննարկւում են:

Իշխան Սաղաթելեանը նաեւ ասաց, որ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը բազմաթիւ հարցերի պատասխան պէտք է տայ, նրանց զիջողական պահւածքն էլ անհասկանալի է:

«ՊՆ-ն ո՞րտեղ էր, երբ մեր համայնքի ղեկավարներն էին բանակցութիւններ վարում թուրքերի հետ: Ես կոչ կանեմ ՊՆ-ին լինել իր տեղում, դերում եւ ազդել քաղաքական այն որոշումների վրայ, որոնք մեզ պարտադրում են զիջումներ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։