Հա

Ազգային

16/02/2021 - 13:05

Սրանց ուղեղի ֆիզիոլոգիական հնարաւորութիւնները թոյլ չէին տայ մօտ լինելու արցախեան բանակցային գործընթացին

Ղարաբաղեան բանակցային գործընթացը մեր պետութեան ամենաբարդ եւ ամենաինտելեկտուալ հարցն է։ Այդ գործընթացին ամբողջովին տիրապետում են հաշւած թւով մարդիկ, ոչ մեծ մի շրջանակ էլ ընդհանուր առմամբ տեղեակ է թէ ինչ է կատարւում։

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ

ՀՅԴ անդամ, քաղաքագէտ

 

Ղարաբաղեան բանակցային գործընթացը մեր պետութեան ամենաբարդ եւ ամենաինտելեկտուալ հարցն է։ Այդ գործընթացին ամբողջովին տիրապետում են հաշւած թւով մարդիկ, ոչ մեծ մի շրջանակ էլ ընդհանուր առմամբ տեղեակ է թէ ինչ է կատարւում։

2018 թ․ Հայաստանում իշխանութեան եկած տգէտների կոյտը արցախեան բանակցային գործընթացին երբեք մօտ չի էլ եղել։ Նախ նրանց ուղեղի ֆիզիոլոգիական հնարաւորութիւնները դա թոյլ չէին տայ, երկրորդ՝ ոչ ոք այդ ապազգային ստահակներին թոյլ չէր տայ տեղեկանալ բանակցային գործընթացի նրբութիւններին։

Արդիւնքում այս երկրորդ շրջանակը՝ Արցախն ատող ու արցախեան յաղթանակի հետ չհաշտւած վիժւածքները, օգտւելով խնդրի բարդութիւնից, նեղ մասնագիտական շերտերից եւ այն հանգամանքից, որ պատկան մարմինները օբիեկտիւօրէն չէին կարող ամէն ինչի մասին ժողովրդի հետ խօսել, սկսեցին մանիպուլացնել հասարակական կարծիքը։

Դրա արդիւնքում էլ մեր խաբւած ժողովուրդը չգնահատեց բանակցային գործընթացը, որը 1994-2018 թթ․ ուղեկցւել է հիմնականում մեր ձեռքբերումներով, ժողովուրդը չգնահատեց Հայաստանի դիւերսիֆիկացւող միջազգային յարաբերութիւնները, չգնահատեց Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, չհասկացաւ, որ Արցախով մենք միջազգային յարաբերութիւնների ակտիւ խաղացող էինք, եւ առանձին դէպքերում ոտք էինք գցում ընդհուպ մինչեւ գերտէրութիւնների հետ։ 

Արցախով պայմանաւորւած՝ ՀՀ միջազգային յարաբերութիւնների բնոյթը աղերս անգամ չունէր մեր տարածքի, ժողովրդագրական վիճակի, բնական հարստութիւնների եւ այլնի հետ։

Արդեօ՞ք կարելի է ժողովրդին մեղադրել։ Ժողովրդի միջինից բարձր կրթական ցենզ ունեցող հատւածին, ըստ իս, կարելի է եւ պէտք է մեղադրել 2018 թ․ դաւաճանութեանը մաս կազմելու համար, իսկ ամբողջ ժողովրդին մանիպուլացնելու եւ մեր երկիրը կործանման շեմին հասցնելու համար իշխանութիւնը զաւթած այս խունտան պիտի ամենախիստ ձեւով պատասխան տայ գրւած ու չգրւած բոլոր օրէնքներով։

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։