Հա

Ազգային

17/02/2021 - 12:50

Անհրաժեշտ է նորովի արժեւորել Արթուր Մկրտչեանի անցած ճանապարհը

Փետրւարի 16-ը ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչեանի ծննդեան օրն էր: Արցախի պատմութեան շրջադարձային փուլում երկրի ղեկավարութիւնը ստանձնած յայտնի հասարակական-քաղաքական գործիչ, գիտնական Արթուր Մկրտչեանն փետրւարի 16-ին կը դառնար 62 տարեկան: Ի՞նչն է սխալ հունով ընթացել, որո՞նք են մեր հիմնական բացթողումները, այս հարցերն են յուզում այսօր նրա շիրիմին այցելածներին: Նրա յուշաքար-գերեզմանին յարգանքի տուրք են մատուցել հարազատները, ԱՀ ԱԺ պատգամաւորներ, ՀՅԴ անդամներ:

«alikonline.ir» - Փետրւարի 16-ը ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչեանի ծննդեան օրն էր: Արցախի պատմութեան շրջադարձային փուլում երկրի ղեկավարութիւնը ստանձնած յայտնի հասարակական-քաղաքական գործիչ, գիտնական Արթուր Մկրտչեանն փետրւարի 16-ին կը դառնար 62 տարեկան: Ի՞նչն է սխալ հունով ընթացել, որո՞նք են մեր հիմնական բացթողումները, այս հարցերն են յուզում այսօր նրա շիրիմին այցելածներին: Նրա յուշաքար-գերեզմանին յարգանքի տուրք են մատուցել հարազատները, ԱՀ ԱԺ պատգամաւորներ, ՀՅԴ անդամներ: Գրում է «Ապառաժ»-ը:

Մկրտչեանի շիրիմին այցելելը խիստ ծանր է, յատկապէս այսօր, ասում է նրա կուսակցական ընկեր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը:

«Արթուր Մկրտչեանի կերպարը մեզ անհրաժեշտ է, այդ կարգի առաջնորդները պահանջւած են: Ցաւօք սրտի տեսանք, որ առաջնորդողներ եւ առաջնորդներ չունենք»,- նշել է Դաւիթ Իշխանեանը՝ աւելացնելով, որ անհրաժեշտ է ճիշտ վերլուծել անցեալի սխալները՝ ցանկալի ներկան ու ապագան կերտելու համար:

Արցախի Ազգային Ժողովի պատգամաւոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը կարծում է, որ քաղաքականութեան մէջ բարոյականութեան ճանապարհով քայլող գործիչներին պատմութիւնը չի մոռանում: Այդպիսի գործիչներից է Արթուր Մկրտչեանը, ով քաղաքականութիւն բերեց նաեւ իրական ժողովրդավարութիւնը:

«Մեր դժբախտութիւնը նրա մէջ է, որ սխալ ճանապարհով գնացինք: Մարդիկ, ովքեր արժանի չէին ղեկավար լինելու, դարձան ղեկավարներ, հարց լուծողներ: Դրա հետեւանքով այսօր շատ հարցեր կան շտկելու, վերախմբագրելու: Համոզւած եմ, որ մեր ժողովուրդն այս անգամ էլ կը յաղթահարի դժւարութիւնները, բայց միայն ու միայն ճիշտ ճանապարհով գնալու միջոցով՝ նորովի արժեւորելով այն ճանապարհը, որ անցել են Արթուր Մկրտչեանը, նրա գաղափարակիցները»,- ասել է Վահրամ Բալայեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։