Հա

Ազգային

18/02/2021 - 11:00

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի երկրորդ համարը

Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի երկրորդ համարը: Առաջին հայեացքից իսկ հետաքրքրւողների համար պարզ կը դառնայ, որ ՀՅ Դաշնակցութեան պաշտօնաթերթի ներկայ հրատարակութիւնը կրում է մեր անհանգիստ օրերի շունչը:

Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի երկրորդ համարը: Առաջին հայեացքից իսկ հետաքրքրւողների համար պարզ կը դառնայ, որ ՀՅ Դաշնակցութեան պաշտօնաթերթի ներկայ հրատարակութիւնը կրում է մեր անհանգիստ օրերի շունչը:

Հայ ժողովրդի եւ Հայաստան երկրի համար տագնապալի ու հակասական քաղաքական համայնապատկերին է նւիրւած պարբերականի յօդւածների զգալի բաժինը: Առկայ իրողութիւնների լուսաբանմանն է նւիրւած եւ «Դրօշակ»-ի առաջնորդողը:

Պատասխանելով պաշտօնաթերթի հարցերին Հայաստանի ներազգային եւ ներքաղաքական իրողութիւններին իր գնահատականն է տալիս ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը: Խօսելով գործող իշխանութիւնների ապիկար ու անպատասխանատու կառավարման հետեւանքով երկրի կրած մեծ կորուստների ինչպէս եւ այսօր էլ ազգային հեռանկարին սպառնացող առկայ մարտահրաւէրների մասին Ա. Համբարձումեանը անդրադառնում է ընդդիմութեան գործունէութեանը, մասնաւորապէս եւ վերջին շրջանում Դաշնակցութեան կողմից իրականացւած ու իրականացւող գործերին:

Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրներին տարբեր տեսանկիւններից, հետաքրքրական վերլուծութիւններով անդրադառնում են քաղաքագէտներ Վահէ Սարգսեանը, Հրանտ Մելիք-Շահնազարեանը եւ Վահրամ Էմմիեանը: Այս շարքը լրացւում է յայտնի ազգային-կուսակցական գործիչ երջանկայիշատակ էդւարդ Յովհաննիսեանի 1981 թւականին «Դրօշակ»-ում հրապարակած «Զանգւածների ապստամբութիւն»-ը յօդւածով, որը զարմանալի, միաժամանակ տրամաբանական օրինաչափութեամբ այժմեական է նաեւ ներկայ քաղաքական որոշակի գործընթացների մեկնաբանութեան առումով:

«Հորիզոն» թերթի անգլերէն, ֆրանսերէն յաւելւածների եւ «Հորիզոն գրական» յաւելւածի խմբագիր Վիգէն Աբրահամեանը քննում է Հայաստանի ներկայ ճգնաժամի հիմքերը, դրանք յայտնաբերելով երկրի կառավարման համակարգի մէջ:

Փետրւարեան այս թողարկմամբ «Դրօշակ»-ի խմբագրակազմը բնականաբար չէր կարող չանդրադառնալ Փետրւարեան ապստամբութեան յիշարժան եղելութեանը, որի հարիւրամեակը լրանում է հէնց այս համարի լոյսըն ծայման օրը՝ փետրւարի 18-ին: Հայ ժողովրդի պատմութեան մէջ արձանագրւած այս ճակատագրական իրադարձութեանն են նւիրւած Վարդան Պետրոսեանի եւ Անի Մելքոնեանի յօդւածները: Յօդւածագիրները նաեւ զուգահեռներ են տանում մէկդարեայ անցեալի եւ ներկայ գործընթացների մէջ՝ ցուցանելով դրանց նմանութիւնները եւ անհրաժեշտ դասերը:

«Պատմութեան լուսարձակ» խորագրի ներքոյ Աւօ Գաթրջեանը բացում է է թերեւս շատ քչերին յայտնի եւ ցայսօր չլուսաբանւած հերոսական մի էջ անցեալ դարի սկզբին տեղի ունեցած հայ-թաթարական ընդհարումների պատմութիւնից:

Եզրափակելով այս համարի ասելիքը կրկին մեզ ընկերական զրոյցի է հրաւիրում կանադահայ գրող եւ հրապարակախօս Վրէժ-Արմէն Արթինեանը: Հետաքրքրական այս զրոյցի թեման ֆիզիկականից վեր հոգեւոր ու ոգեղէն արժէքներն են եւ այն գլխաւորը ինչի համար ապրում մարդը, ինչ որ երազում ու յանուն ինչի ապրում է հայը:

«Դրօշակ»-ի 2021 թ., թիւ 2 համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը Դրօշակ թիւ 2 , փետրւար - 2021

Յարակից լուրեր

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի հինգերորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի հինգերորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի հինգերորդ համարը: Միանգամից կարելի է նշել, որ խախտելով մեզանում հաստատւած երեք տասնամեակի աւանդոյթը մայիսեան «Դրօշակ»-ը զուրկ է տոնական տրամադրութիւնից եւ արտայայտում է մեզ համար ոչ ուրախ ժամանակի շունչը: 

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի չորրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի չորրորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի չորրորդ համարը: Աւանդոյթից չշեղւելով, պաշտօնաթերթի այս համարում ևս կարմիր թելի պէս անցնում է հայոց մեծ ողբերգութեան թեման: Թերեւս այս տարի հայութիւնը աւելի մեծ յուզախռովութիւն կապրի 106 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանութիւնը վերյիշելով, քանի որ դժբախտ առիթն ունեցաւ իր մաշկի վրայ զգալու թուրքական վայրագութիւնը, հայրենակիցների եւ հայրենի տարածքների կորստի ցաւը:

  • Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի երրորդ համարը
    Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2021 թւականի երրորդ համարը

    Այսօրւանից համացանցի վրայ կարելի է ընթերցել «Դրօշակ» ամսագրի 2021 թւականի երրորդ համարը: Բնականաբար այս համարի նիւթերի զգալի մասը նւիրւած է ներկայ օրերի` հայութեան համար փոթորկուն իրադարձութիւններին:

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Կործանարար ընթացքը կասեցնել ցանկացած գնով
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Կործանարար ընթացքը կասեցնել ցանկացած գնով

    2020 թւականի աւարտին Նիկոլ Փաշինեանը յայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մասին, այս հարցով  նախաձեռնեց  արհեստական քննարկումներ մարդ-կուսակցութիւնների հետ, զուգահեռաբար  ծաւալեց  համապատասխան  քարոզչութիւն: Մօտաւորապէս ամիսուկէս անց նա իբրեւ թէ իր գլխաւորած ուժի հետ հարցը քննարկելուց յետոյ յայտարարեց, որ արտահերթ ընտրութիւններ տեղի չեն ունենայ: Միաժամանակ օդում կախւած մնաց այն վարկածը, թէ անհրաժեշտութեան պարագայում (այսպէս ասած` հասարակական պահանջի դէպքում) վերադարձ կը լինի նոյն օրակարգին:

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Պարտութեան գաղափարախօսութեան ժամանակաւոր յաղթանակը
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Պարտութեան գաղափարախօսութեան ժամանակաւոր յաղթանակը

    Պատերազմից յետոյ քաղաքական խրտւիլակի կարգավիճակում յայտնւած Հայաստանի վարչապետը ամէն օր հակառակորդ կողմից ծաղրանքի ու արհամարհանքի ենթարկւելով ըստ էութեան նրա համար է միայն բանակցութիւնների մասնակցում, որպէսզի գլուխը կախ ստորագրի այն ինչ կը դնեն առջեւը: Ինչպէս գիտենք նոյն կամակատարութեամբ, եւ այսպէս կոչւած, բանաւոր պայմանաւորւածութիւնների շրջանակում՝ սեփականելով պետական մի քանի ինստիտուտների լիազօրութիւնները, նոյն պատասխանատու անձը Հայաստանից տարածքներ է յանձնում Ադրբեջանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։