Հա

Ազգային

18/02/2021 - 12:00

Աւստրալիայի երկրորդ նահանգը ճանաչել է Արցախի անկախութիւնը

Աւստրալիայի երկրորդ նահանգը՝ երկու պալատների մակարդակով, ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:

Աւստրալիայի երկրորդ նահանգը՝ երկու պալատների մակարդակով, ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Աւստրալիայի Հարաւային Աւստրալիա նահանգի Օրէնսդիր խորհուրդը, որը խորհրդարանի վերին պալատն է, ճանաչել է Արցախի անկախութեան իրաւունքը: Այս մասին յայտնել է ՀՅԴ Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը:

Աւելի վաղ Ստորին պալատը՝ Ժողովների պալատը, նոյնպէս ճանաչել էր Արցախի անկախութեան իրաւունքը: Հարաւային Աւստրալիան կոչ է արել Աւստրալիայի դաշնային իշխանութիւններին՝ ճանաչել Արցախը:

Նման օրինագիծ արդէն ընդունւել է Աւստրալիայի ամենամեծ՝ Նոր Հարաւային Ուելս նահանգում, որի նահանգապետն է հայ Գլեդիս Բերեջիկլեանը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։