Հա

Ազգային

20/02/2021 - 11:08

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ Բայդէնի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին

ԱՄՆ Կոնգրեսի հարիւր անդամներ կոչ են անում Ջօ Բայդեէնի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատեւման եւ Հայաստանի անվտանգութեան համար։ Այս մասին յայտնում է ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը։

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի հարիւր անդամներ կոչ են անում Ջօ Բայդեէնի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատեւման եւ Հայաստանի անվտանգութեան համար։ Այս մասին յայտնում է ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը։

ԱՄՆ պետքարտուղարին եւ Պաշտպանութեան նախարարին հասցէագրւած նամակում ընդգծւում է ԼՂ շուրջ ստեղծւած ճգնաժամի լրջութիւնը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով։ Կոնգրեսականները առաջարկւում է շտապ գործողութիւններ ԱՄՆ-ի կողմից։

Նրանք կոչ են անում Բայդէնի վարչակազմին օգնել Արցախի ժողովրդին՝ իր համայնքները վերականգնելու համար, մասնակցել Արցախի ինքնորոշման իրաւունքի վրայ հիմնւած տարածաշրջանային կայուն կարգաւորման որոնումներին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ դերը, որպէս այդ հակամարտութեան կարգաւորման օրինական բանակցային կողմ, առանցքային դեր ունենալ հայ գերիների անյապաղ ազատ արձակումն ապահովելու գործում, աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանւած հայերին, ինչպէս նաեւ Ջօ Բայդէնին կոչ են անում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։