Հա

Ազգային

21/02/2021 - 11:37

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարօ Փայլանին

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել՝ կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամաւոր Կարօ Փայլանին, ով պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկւելու սպառնալիքի տակ է:

«alikonline.ir»- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել՝ կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամաւոր Կարօ Փայլանին, ով պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկւելու սպառնալիքի տակ է:

«Տեղեկացրէք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարութիւնը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիութիւնից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թւում՝ @GaroPaylan-ին (որը պատկանում է #հայկական ժառանգութեան):

Գրէք Twitter-ում՝

- Amnesty International @ amnesty

- Human Rights Watch @hrw

- ԱՄՆ Պետքարտուղարութիւն՝ Ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ աշխատանքի բիւրօ @ StateDRL»,- նշւում է Հայ Դատի յանձնախմբի հաղորդագրութեան մէջ:

Աւելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թուրքիայի ՆԳՆ-ն ընդդիմադիր 9 պատգամաւորների, այդ թւում` Կարօ Փայլանին, պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկելու միջնորդութիւն է ներկայացրել` 2014-ի փողոցային ցոյցերի հետ կապւած մեղադրանքով: Եթէ ընթացակարգն աւարտւի անձեռնմխելիութիւնից զրկելով, Փայլանին կարող է դատական հետաքննութիւն սպառնալ:

 

Յարակից լուրեր

  • Եւրոպայէն 80 երիտասարդներ կը սկսին HAYTADOLOGY II. դասընթացքին
    Եւրոպայէն 80 երիտասարդներ կը սկսին HAYTADOLOGY II. դասընթացքին

    Կիրակի 21 Փետրուար 2021 երեկոյեան սկիզբ առաւ Աւստրիոյ Հայ Դատի Յանձնախումբին Կազմակերպած HAYTADOLOGY II. Հայկական Ժամանակակից Հարցերու նուիրուած Խտացեալ Դասընթացքը՝ առցանց Zoom հարթակի վրայ: Չորս օրերու վրայ երկարող դասընթացքին մասնակցութիւն կը բերեն Եւրոպայի տարբեր երկիրներէ սոյն թեմայով հետաքրքուած աւելի քան 80 երիտասարդներ: Դասընթացքի պաշտօնական բացման նիստին ելոյթ ունեցան Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդր. Գրասենեակի Նախագահ Կիրօ Մանոյեանն ու Աւստրիոյ Հայ Դատի Յանձնախումբի Ներկայացուցիչ Գէորգ Յակոբճեանը, որոնք ներկայացուցին դասընթացքին կարեւորութիւնը համազգային ճգմաժամի այս օրերուն ու անոր հետապնդած նպատակները: Դասընթացքը կը նպատակադրէ Եւրոպայի մէջ ապրող երիտասարդներուն վերջին ամիսներու հայկական իրադարձութիւններուն եւ տարածաշրջանային զարգացումներուն մասին համապատասխան գիտելիքներով օժտել ու զանոնք Եւրոպայի մէջ հանրայնացնելու եւ ի նպաս հայութեան, Հայաստանի ու Արցախի աշխատանք տանելու հմտութիւններն ու գործընթացները զարգացնել:

  • Մայրենի լեզուս` արեւմտահայերէնը, ոչնչացման եզրին է. Կարօ Փայլանը հայերէն գրառում է արել
    Մայրենի լեզուս` արեւմտահայերէնը, ոչնչացման եզրին է. Կարօ Փայլանը հայերէն գրառում է արել

    Մայրենի լեզւի միջազգային օրւայ առթիվ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւորն ահազանգել է արեւմտահայերէնի պահպանման խնդրի մասին։

  • Թուրքիան 9 ընդդիմադիր պատգամաւորի կը զրկի անձեռնմխելիութիւնից, այդ թւում` Կարօ Փայլանին
    Թուրքիան 9 ընդդիմադիր պատգամաւորի կը զրկի անձեռնմխելիութիւնից, այդ թւում` Կարօ Փայլանին

    Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւնը միջնորդութիւններ է ներկայացրել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցութիւնից 9 խորհրդարանականի, այդ թւում` կուսակցութեան համանախագահ Փերջին Բուլդանին եւ Կարօ Փայլանին 2014-ին փողոցային ցոյցերի մեղադրանքով անձեռնմխելիութիւնից զրկելու մասին:

  • Կարօ Փայլանը հաղորդում է ներկայացրել 20 հայի գլուխ կտրել ցանկացող ադրբեջանցի կնոջ դէմ
    Կարօ Փայլանը հաղորդում է ներկայացրել 20 հայի գլուխ կտրել ցանկացող ադրբեջանցի կնոջ դէմ

    Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան պատգամաւոր Կարօ Փայլանը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ յանցագործութեան մասին հաղորդում է ներկայացրել իրաւապահ մարմիններին ադրբեջանցի կնոջ դէմ, որն ասել է, որ ցանկանում է կտրել 20 հայի գլուխ:

  • «Ամօթ ձեզ». Փայլանը յայտնում է, որ Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի են հանել
    «Ամօթ ձեզ». Փայլանը յայտնում է, որ Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի են հանել

    Թուրքիայի խորհրդարանի պատգամաւորը հրապարակել է Բուրսայի հայկական եկեղեցու լուսանկարը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։