Հա

Ազգային

22/02/2021 - 10:15

44 օր ստող, կեղծող, ճակատային գիծը քողարկող իշխանութիւնների գործողութիւնները քննադատողները յայտնւել են իշխանութեան թիրախում

Դատարանի առջեւ եմ գտնւում, որպէսզի ես եւ իմ դաշնակցական ընկերներն արտայայտւենք ընդդէմ խօսքի ազատութեան սահմանափակման, ընդդէմ հանրութեան եւ երկրի հանդէպ անպատասխանատու վերաբերմունքի․ այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը, որը դատարանի բակում էր՝ ի աջակցութիւնը ԱԱԾ-ի կողմից «ֆէյքի գործով» ձերբակալւած Արա Սաղաթելեանի եւ Կարէն Բեքարեանի։

«alikonline.ir»- Դատարանի առջեւ եմ գտնւում, որպէսզի ես եւ իմ դաշնակցական ընկերներն արտայայտւենք ընդդէմ խօսքի ազատութեան սահմանափակման, ընդդէմ հանրութեան եւ երկրի հանդէպ անպատասխանատու վերաբերմունքի․ այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը, որը դատարանի բակում էր՝ ի աջակցութիւնը ԱԱԾ-ի կողմից «ֆէյքի գործով» ձերբակալւած Արա Սաղաթելեանի եւ Կարէն Բեքարեանի։

Յիշեցնենք, որ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելեանին, «Քառեակ մեդիա»-ի համահիմնադիր Կարէն Բեքարեանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպութեան գրասենեակի մենեջեր Մհեր Աւագեանին եւ Արամ Սարգսեանին։

Նրանք ձերբակալւել են Քրեական օրէնսգրքի 226-րդ (կազմակերպւած խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրօնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպւած խմբի կողմից բռնութիւն գործադրելու հրապարակային կոչերը, բռնութիւնը հրապարակայինօրէն արդարացնելը կամ քարոզելը), 3074 – րդ յօդւածների (ռազմական դրութեան իրաւական ռեժիմի ընթացքում տեղեկութիւնների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) յատկանիշներով:

Մինասեանի խօսքով՝ այն, ինչն այսօր կատարւում է Հայաստանում, դաւաճանութիւնն այլ մարդկաց վրայ բարդելու, դաւաճանութեամբ հայրենիքը յանձնելու ընթացքում նոր յանցագործներ ձեւաւորելու այլանդակ միտում է:

«Այս ամէնը, մեր պետութեան, մեր պետականութեան առաջ սպառնալիք է: Հայրենադաւն իր խունտայի հետ փորձում է սահմանափակել եւ յատկապէս վարկաբեկել մարդկանց, ովքեր իրենց գործունէութեան ամբողջ ընթացքում նպաստել են հայոց պետականութեան ամրացմանը»,- ասաց Արծւիկ Մինասեանը:

Նրա խօսքով՝ բոլոր նրանք, ովքեր խօսում եւ բարձրաձայնում են պարզ, յստակ դաւաճանութեան կոնկրետ փաստերը եւ քաղաքական ու ռազմաքաղաքական ղեկավարութեան ապիկար լինելը, բոլոր այդ մարդիկ սկսում են վտանգ ներկայացնել իշխանութեան համար:

«Ոչ միայն Բեքարեանը կամ Սաղաթելեանը, այլեւ այն անձիք, ովքեր որ կարողանում են հոդաբաշխ լեզւով ներկայացնել իրականութիւնը։ Երբ 44 օր իշխանութիւնը ստում էր, կեղծում էր, եւ քողարկում էր ճակատային գիծը, բոլոր նրանք, ովքեր մեղադրում են այս իշխանութեանն այդ գործողութիւնների համար, նրանք բոլորն այսօր յայտնւել են թիրախում»,- ասաց Արծւիկ Մինասեանը:

Նրա խօսքով՝ մեղադրանքը ներկայացւում է ռազմական դրութեան իրաւական ռեժիմի կանոնների խախտման հիման վրայ, ինչն իրաւական տեսանկիւնից ծիծաղելի է:

«Սա նոյնիսկ տրամաբանութիւնից դուրս է, այն դէպքում, որ թէ՛ ՍԴ-ն է կասեցրել, թէ՛ վարչական դատարանն էլ էր քննում հաւաքների ազատութեան սահմանափակումը եւ անդրադարձ է կատարւել այս նորմին»,- ասաց Մինասեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։