Հա

Ազգային

22/02/2021 - 13:00

1922 թ. գնդակահարւեցին հայրենիքի մի մասը թուրքերին թողած յունական իշխանութիւնները

1922 թ. նոյեմբերի 28-ին յայտնի «Վեցի գործընթացի» արդիւնքում Աթենքի պատմական Գուդի թաղամասում մահապատժի ենթարկւեցին Յունաստանի բարձրաստիճան պաշտօնեաները՝ նախկին վարչապետ եւ արդարադատութեան նախարար Դիմիտրիոս Գունարիսը, ԱԳՆ ղեկավար Գէորգիոս Բալտաձիսը, ՆԳՆ ղեկավար Նիկոլաոս Ստրատոսը, ռազմական նախարար Նիկոլաոս Թէոտոկիսը, վարչապետ Պետրոս Պրոտոպապադակիսը եւ գեներալ, փոքրասիական վերջին ռազմարշավի ղեկավար Գէորգիոս Խաձիանեստիսը։

Ա. Եղիազարեան

1922 թ. նոյեմբերի 28-ին յայտնի «Վեցի գործընթացի» արդիւնքում Աթենքի պատմական Գուդի թաղամասում մահապատժի ենթարկւեցին Յունաստանի բարձրաստիճան պաշտօնեաները՝ նախկին վարչապետ եւ արդարադատութեան նախարար Դիմիտրիոս Գունարիսը, ԱԳՆ ղեկավար Գէորգիոս Բալտաձիսը, ՆԳՆ ղեկավար Նիկոլաոս Ստրատոսը, ռազմական նախարար Նիկոլաոս Թէոտոկիսը, վարչապետ Պետրոս Պրոտոպապադակիսը եւ գեներալ, փոքրասիական վերջին ռազմարշավի ղեկավար Գէորգիոս Խաձիանեստիսը։

Մահապատիժն իրականացրել են պետական յեղաշրջում կազմակերպած հակամիապետական ուժերը՝ յունական զօրքերի՝ Զմիւռնիա/Իզմիր քաղաքը լքելուց օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին։

Յոյն-թուրքական պատերազմի արդիւնքը յայտնի է որպէս «Փոքրասիական աղէտ». պատերազմի արդիւնքում աւարտւեց մօտ 3 հազար տարւայ յունական ներկայութիւնը Փոքր Ասիայում. Փոքր Ասիայում յունական վերջին բնակավայրը Իզմիր քաղաքն էր, որտեղ տարբեր շրջաններից պատերազմի պատճառով հաւաքւել էր յոյն բնակչութիւնը։ Փոքր Ասիայում վերջին յենակէտը՝ Իզմիրը, լքելուց եւ այնտեղ թուրքերի ներխուժումից (սեպտեմբերի 9) յետոյ քաղաքը 9 օր՝ սեպտեմբերի 13-22-ը, այրւեց թուրքերի կողմից. ըստ տարբերի հաշւարկների՝ Զմիւռնիայի մեծ հրդեհի պատճառով մահացաւ 100-180 հազար հայ եւ յոյն, հարիւրհազարաւորներն էլ դարձան փախստական։

Յեղաշրջման արդիւնքում երկրի արքա Կոնստանտին I-ը յաւերժ արտաքսւեց երկրից, իսկ «6-ի գործընթացի» շրջանակում երկու բարձրաստիճան զինւորական ցմահ ազատազրկվեցին, նախկին արքայի եղբայրը եւ անյաջող ռազմարշաւի հրամանատարը եւս ձերբակալւեցին։

Յոյն բարձրաստիճան պաշտօնեաները մահապատժի ենթարկւեցին 1919-22 թթ. յոյն-թուրքական պատերազմում ծանրագոյն պարտութիւն կրելու համար։ Թէեւ պետական դաւաճանութեան մեղադրանքով նրանց գնդակահարութիւնը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհում, այնուամենայնիւ, պատերազմում նրանց մեղաւորութիւնը ակնյայտ է եւ իրականութիւն։

Գուցէ յոյն բարձրաստիճան պաշտօնեաների գնդակահարութիւնը չափազանցւած էր, սակայն դա արւել էր առաջին հերթին բնակչութեան զայրոյթն ու ցաւը փարատելու համար, քանզի յոյներն անվերադարձ կորցրել էին Փոքր Ասիան, որտեղ ապրել էին հազարամեակներով։

2020 թ. նոյեմբերի սկզբին Արցախեան Զմյուռնիան՝ Շուշին, թշնամուն յանձնած, երկիրը կապիտուլիացիայի յանգեցրած, ռազմական-քաղաքական-տնտեսական աղետի եզրին հասցրած հայաստանեան իշխանութիւնները պարտութիւնից 4 ամիս անց դեռ կառավարում են երկիրը, կառավարում են, քանզի երկրի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը թքած ունի «հրդեհված Արցախի», կորստեան եզրին հասցւած հողերի եւ սեփական պետականութեան հետագայ ճակատագրի վրայ։ Իսկ երկրի ուժային կառոյցները պատերազմի պարտութեան մեղաւորներին պատասխանատւութեան ենթարկւելու փոխարէն, զբաղւած են ֆէյք բացայայտելով։

 

«Yerkir.am»

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։