Հա

Ազգային

23/02/2021 - 12:19

«Կառավարական մէկ շէնքից միւս շէնք գնալու համար վարչապետի աթոռը զբաղեցնող արարածը ամբողջ ոստիկաններին հանել է փողոց». Բագրատ Եսայեան

Մենք եթէ այդ յայտարարութիւնից վախենայինք, ապա այսօր այստեղ չէինք լինի: Իսկ ինչ վերաբերւում է այդ յայտարարութիւնը, ապա, եթէ բարոյականութիւնից զուրկ, մարդկային կերպարանքը կորցրած արարածը նման յայտարարութիւններ է անում, ուրեմն թող իրեն համեմատի իրենց ասած՝ նախկինների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում այսօր Երեւանում անհնազանդութիւնների ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը՝ խօսելով երէկ Անդրանիկ Քոչարեանի յայտարարութեան մասին առ այն, որ եթէ քաղաքացիները որոշեն շէնքեր գրաւել, ապա պէտք է պատրաստ լինեն, որ կարող են նրանց վրայ կրակել:

«alikonline.ir»- Մենք եթէ այդ յայտարարութիւնից վախենայինք, ապա այսօր այստեղ չէինք լինի: Իսկ ինչ վերաբերւում է այդ յայտարարութիւնը, ապա, եթէ բարոյականութիւնից զուրկ, մարդկային կերպարանքը կորցրած արարածը նման յայտարարութիւններ է անում, ուրեմն թող իրեն համեմատի իրենց ասած՝ նախկինների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում այսօր Երեւանում անհնազանդութիւնների ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը՝ խօսելով երէկ Անդրանիկ Քոչարեանի յայտարարութեան մասին առ այն, որ եթէ քաղաքացիները որոշեն շէնքեր գրաւել, ապա պէտք է պատրաստ լինեն, որ կարող են նրանց վրայ կրակել:

Ըստ Եսայեանի՝ երբ Նիկոլ Փաշինեանն էր գրաւում կառավարական շէնքեր, նախկինները այնքան բարոյականութիւն ունէին, որ ոչ միայն չկրակեցին, այլեւ որեւէ բռնութիւն չգործադրեցին նրանց նկատմամբ.

«Հիմա կառավարական մէկ շէնքից կառավարական միւս շէնք գնալու համար վարչապետի աթոռը զբաղեցնող այդ արարածը ամբողջ ներքին զօրքերի համակարգը, ոստիկաններին հանել է փողոց: Հասկանո՞ւմ էք, թէ ինչ է, մեր ժողովուրդը հասկանո՞ւմ է, թէ ինչ է հիմա կատարւում փողոցում»:

Եսայեանը նշեց, որ նրանք, ովքեր չեն բողոքում, չեն պահանջում Փաշինեանի հրաժարականը, ստացւում է՝ ոչ պակաս հողատու են: Վերջինս զարմանք յայտնեց, որ դեռ արժանապատիւ մարդիկ դուրս չեն գալիս փողոց: «Իսկ ոստիկաններին խղճում եմ, որովհետեւ անբարոյականի հրամանները կատարող են դարձել»,- ասաց նա եւ յաւելեց, որ նմանատիպ յայտարարութիւններից վախենալ պէտք չէ, քանի որ ինչպէս 5000-ից աւել նահատակները չվախեցան թշնամու առաջ կռւելուց, այդպէս էլ հիմա նրանք չեն վախենում ներքին թշնամու դէմ պայքարելուց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։