Հա

Ազգային

23/02/2021 - 12:21

ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցութեան անդամները բռնի ուժով բերման են ենթարկւել

Արդէն տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանութիւնը մեծաթիւ ուժեր է կենտրոնացրել ՀՀ կառավարութեան շէնքի առջեւ՝ Նիկոլ Փաշինեանի՝ կառավարութեան մէկ շէնքից միւսն ազատ տեղաշարժւելն ապահովելու համար:

«alikonline.ir»- Արդէն տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանութիւնը մեծաթիւ ուժեր է կենտրոնացրել ՀՀ կառավարութեան շէնքի առջեւ՝ Նիկոլ Փաշինեանի՝ կառավարութեան մէկ շէնքից միւսն ազատ տեղաշարժւելն ապահովելու համար:

Ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել Նիկոլ Փաշինեանի դէմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, որոնք խաղաղ անհնազանդութեան ակցիայով իրենց վերաբերմունքն են ցոյց տւել ՀՀ կառավարութեան մի մասնաշէնքից միւսը քայլող Նիկոլ Փաշինեանին. յայտնում է Yerkir.am-ը։

Ոստիկանները ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնեանին բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենայ եւ տարել։

Ապա ուժ են կիրառել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանեանի նկատմամբ, որը ելոյթով ոստիկաններին յիշեցնում էր, որ պաշտպանում են «իրենց ընկերների արիւնը վաճառող թուրքին»։

Ապօրինբար բերման են ենթարկւել նաեւ «Հայրենիք» կուսակցութեան խորհրդի անդամ եւ մամուլի քարտուղար Սօս Յակոբեանին, կուսակցութեան անդամներ Բաբգէն Յարութիւնեանին եւ Դաւիթ Բաղդասարեանին։

Ոստիկանները աչքի են ընկել ակնյայտ ագրեսիւութեամբ՝ քաշքշելով եւ ոստիկանական մեքենաներ նստեցնելով խաղաղ ցուցարարներին։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։