Հա

Ազգային

23/02/2021 - 12:22

Ոստիկանները ծեծի են ենթարկել անհնազանդութեան ակցիային մասնակցած ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանին

Ոստիկանները ծեծի են ենթարկել անհնազանդութեան ակցիային մասնակցած ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանին

«alikonline.ir» - ԱԺ ԲՀԿ խմբակցութեան անդամ Նայիրա Զոհրաբեանն իր ֆէյսբուքեան էջում տեսանիւթ է հրապարակել, որտեղ երեւում է, թէ ինչպէս են ոստիկանները ծեծի ենթարկում ՀՀ կառավարութեան շէնքի առջեւ քաղաքացիական անհնազանդութեան ակցիային մասնակցած ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանին:

Նայիրա Զոհրաբեանը նաեւ մեկնականել է ոստիկանութեան գործողութիւնները՝ գրելով. «Նիկոլի գրպանի ոստիկանները դաժանաբար ծեծում են դաշնակցութեան ղեկավարին։ Ազգի տականքը հէ՛նց էսպիսին է լինում՝ նիկոլահպատակ ու անհայրենիք»:

Նոյն միջադէպին իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է նաեւ «Armnews» հեռուստաընկերութեան լրագրող Լիկա Թումանեանը:

«Նիկոլը սնւում է մեր արիւնով։  Հինգ հազարի արիւնը բաւարար չէր, նա շարունակում է արնաքամ անել Հայաստանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։