Հա

Ազգային

23/02/2021 - 12:59

Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արեւ չեմ տալու․ Իշխան Սաղաթելեանի դէմքն արնահոսեց ոստիկանների գործողութիւններից

Քանի ես շնչում եմ՝ կա՛մ բանտ, կա՛մ ազատութիւն՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ՀՀ կառավարութեան 3-րդ մասնաշէնքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ։

«alikonline.ir» - Քանի ես շնչում եմ՝ կա՛մ բանտ, կա՛մ ազատութիւն՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ՀՀ կառավարութեան 3-րդ մասնաշէնքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ։

Տասնեակ ոստիկաններ շրջապատեցին Իշխան Սաղաթելեանին եւ, բռնի ուժ կիրառելով, փորձեցին բերման ենթարկել։ ՀՅԴ Հայաստանի կառոյցի ղեկավարը, սակայն, դուրս եկաւ ոստիկանների շրջափակումից։

Իշխան Սաղաթելեանի դէմքից արիւն էր հոսում ոստիկանների հարւածներից։

«Ոչ մի վնասւածք էլ չեմ ստացել, գլուխները պատին են տւել, էս խուժանութիւն է, սրանք թուրք են, սրանք հայ չեն։ Թող գնային թուրքերի դէմ կռւէին, ոչ թէ սեփական ժողովրդի։ Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արեւ չեմ տալու»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Բոլոր յանցագործները պատասխան են տալու, ասաց նա, Նիկոլը պիտի տուն գնայ, որ այս երկիրը փրկենք այս բռնապետութիւնից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։