Հա

Ազգային

24/02/2021 - 08:06

«Յառաջիկայ անհնազանդութեան ակցիայի վայրն ու ժամը անակնկալ է»․ Մանուկեանը ներկայացրեց առաջիկայ օրերի անելիքները

Երէկ փետրւարի 23-ին Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկութեան շարժման անհնազանդութեան ակցիայի աւարտից յետոյ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը յայտարարեց, որ փետրւարի 25-ից Հայաստանի տարբեր ուղղութիւններով աւտոերթեր են մեկնարկելու։ Մանրամասների մասին կը հաղորդւեն փետրւարի 24-ին:

«alikonline.ir» - Երէկ փետրւարի 23-ին Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկութեան շարժման անհնազանդութեան ակցիայի աւարտից յետոյ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը յայտարարեց, որ փետրւարի 25-ից Հայաստանի տարբեր ուղղութիւններով աւտոերթեր են մեկնարկելու։ Մանրամասների մասին կը հաղորդւեն փետրւարի 24-ին: Գրում է Tert.am-ը:

Ինչ վերաբերում է յառաջիկայ գործողութիւններին, ապա Գեղամ Մանուկեանն ասաց, որ անհնազանդութեան ակցիաները շարունակւելու են, բայց թէ որտեղ եւ ինչ ժամի, Մանուկեանը չասաց՝ ընդգծելով, որ դա անակնկալ է։

Նշենք, որ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդութեան ակցիան սկսել էր Հանրապետութեան մետրոյի հարեւանութեամբ գտնւող Արամ Մանուկեանի արձանի մօտից։ Երթի մասնակիցները շարժւել են դէպի ոստիկանութեան շէնք, ապա ոստիկանապետից բացատրութիւն պահանջել աւելի վաղ Կառավարութեան 3-րդ մասնաշէնքի մօտ տեղի ունեցած ոստիկանական գործողութիւնների վերաբերեալ։

Նշենք, որ երէկ՝ վաղ առաւօտից աւտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացւել Սախարովի հրապարակում, որովհետեւ Նիկոլ Փաշինեանն այցելելու էր Կառավարութեան 3-րդ մասնաշէնք։ Փաշինեանը կառավարութեան գլխաւոր մասնաշէնքից կառվարութեան 3-րդ մասնաշէնք քայլել էր «Նիկոլ դաւաճան» վանկարկումների ներքոյ: Հարիւրաւոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպէսզի Փաշինեանն անարգել հասնի կառավարութեան 3-րդ մասնաշէնք:

Մինչ Նիկոլ Փաշինեանը գտնւում էր նախարարութեան շէնքում, ոստիկանները սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել քաղաքացիներին՝ առանց որեւէ նախազգուշացման։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։