Հա

Ազգային

24/02/2021 - 08:12

Ոստիկանները պէտք է կանգնեն ժողովրդի կողքին

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը հանդէս է եկել տեսաուղերձով:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը հանդէս է եկել տեսաուղերձով.

«Նիկոլ, դու մէկ տարի առաջ Հայաստանում պտտւում էիր հեծանիւով, այ պոպուլիստ, քարոզչութիւն էիր անում, ասում՝ ժողովրդի վարչապետն ես, իսկ այսօր մայրաքաղաքում շրջում ես զօրքով, 3-4 հազար ոստիկաններով, ես քեզ խոստանում եմ՝ մենք քեզ թոյլ չենք տալու Հայաստանում հաստատես դիկտատուրա, դու օր ու արեւ չես տեսնելու, դու պէտք է հեռանաս իշխանութիւնից, քանի որ քո հեռանալուց յետոյ մենք կարող ենք փրկել մեր երկիրը»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելեանը նաեւ Ոստիկանութեան համար կոչով հանդէս եկաւ՝ ասելով, որ ոստիկանները պէտք է կանգնեն ժողովրդի կողքին եւ չկատարեն վարչապետի հրամանները:

«Խօսքս ուղղում եմ Ոստիկանութեանը: Դուք ձեզ պահէք սպայի պէս, մի՛ կատարէք այդ խելագարի ապօրինի որոշումները, դուք վաղուց անցել էք կարմիր գծերը, բոլորիդ ֆիքսել ենք, եւ բոլորդ պատասխան էք տալու, կանգնէք ժողովրդի կողքին: Մենք բոլորս այսօր ունենք մէկ գլխաւոր խնդիր երկրի վարչապետի աթոռը զաւթած այս խելագարին միասին հեռացնել այս իշխանութիւնից»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։