Հա

Ազգային

25/02/2021 - 17:00

«Անհրաժեշտութեան դէպքում պէտք է գիշերենք այս հրապարակում»․ Իշխան Սաղաթելեան

Այս պահին մեր երկիրը գտնւում է խիստ ճակատագրական եւ վճռորոշ փուլում՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Ազատութեան հրապարակում՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքի ժամանակ։

«alikonline.ir» - Այս պահին մեր երկիրը գտնւում է խիստ ճակատագրական եւ վճռորոշ փուլում՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Ազատութեան հրապարակում՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքի ժամանակ։

Նա առաջարկեց միասին մի քանի կարեւոր բան պայմանաւորւել, որպէսզի պայքարն ընթանայ ճիշտ, հետեւողական, եւ կարճ ժամանակում հասնի արդիւնքի։

«Մենք չենք գնում սադրանքների, աշխատում ենք կազմակերպւած, հրահանգաւորւած եւ ինքնագործունէութեամբ չենք զբաղւում։ Կոչ ենք անում ՀՀ ոստիկանութեանը եւ Ազգային անվտանգութեան ծառայութեանը՝ երկրի վարչապետի աթոռին կառչած անձը այս րոպէներին, այս պահին, մեր երկիրը փորձում է տանել քաղաքացիական պատերազմի եւ Երեւանում եւս թափել արիւն։ Կանգնէ՛ք ժողովրդի կողքին, մի ենթարկւէք այդ խելագարի հրահանգներին, հակառակ դէպքում դուք այդ խելագարի հետ մեր երկիրը կը տանէք նոր ցնցումների»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ տեղեկութիւն ունեն, որ Նիկոլի հրահանգով Դատախազութիւնը սանկցիա է պատրաստում, որպէսզի շտուրմի եւ զինւած խմբերի միջոցով մտնեն Պաշտպանութեան նախարարութիւն, ձերբակալեն հայկական բանակի գեներալներին։

«Մենք այսօր հաւաքւել ենք այստեղ՝ կանգնելու Հայոց Բանակի կողքին եւ դա թոյլ չտալու»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա կոչ արեց հանրահաւաքի մասնակիցներին բռունցքները վերեւ բարձրացնել՝ ցոյց տալու, որ Հայոց Բանակի կողքին են։

«Մեր երկրի կայունութիւնը, անվտանգութիւնը շատ կարեւոր է: Բոլորդ տրամադրւէք, որ անհրաժեշտութեան դէպքում պէտք է գիշերենք այս հրապարակում: Ինքնագործունեութիւն չի լինելու, սադրանքների չենք գնալու: Տաք հագնւէք, պատրաստ եղէք վճռական պայքարի: Ըստ սցենարի մենք մեր այսօրւայ բոլոր գործողութիւնները կը կազմակերպենք: Նաեւ յատուկ կոչ եմ անում Նիկոլի կողքը կանգնած 2-3 օլիգարխներին, եթէ անհրաժեշտ լինի, անունները կը հնչեցնեմ, որոնք փորձում են մարդկանց զէնք տալ, ուղարկել սադրանքների՝ հատ-հատ անուններդ գիտենք, չփորձէք ժողովրդի վրայ զէնք կիրառել: Զգուշացնում ենք, ձեր վզին արդէն 10 հազար մարդու արիւն կայ, նորերը չաւելացնէք: Այս պահից կարգախօսը փոխում ենք. «առանց թուրքի Հայաստան»»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։