ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ազատամարտիկների յանձնախումբը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է.
«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ազատամարտիկների յանձնախումբը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է.
«Յաջակցութիւն ՀՀ զինւած ուժերի գլխաւոր շտաբի` փետրւարի 25-ի յայտարարութեան` ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ազատամարտիկների յանձնախումբը ազատամարտիկների, այսօրւայ նւիրեալ կամաւորականների անունից յայտարարում է` լինելով Հայոց Բանակի կազմաւորման հիմքերում, միշտ սատարել եւ այսօր էլ սատարում ենք Հայոց Բանակին, կանգնած ենք հայրենիքի եւ պետականութեան, նրա նւիրեալ գեներալների, սպաների ու զինւորների կողքին եւ թոյլ չենք տայ, որ ապաշնորհ, դաւաճան վարչապետն ու նրա շրջապատը քանդեն մեր ազգի եւ պետութեան անվտանգութեան միակ երաշխաւոր Հայոց Բանակը, այն էլ` այսպիսի վտանգաւոր ժամանակներում»: