Հա

Ազգային

28/02/2021 - 07:55

«Փաշինեանը չի կարող գնալ նոր ռեպրեսիաների, քանի որ շուտով իր կողքին չեն լինի ոստիկանութիւնը, ԱԱԾ–ն ու այլ ուժայիններ». Իշխան Սաղաթելեան

Նիկոլ Փաշինեանը չի հասկանում՝ ինչ իրավիճակ է ստեղծւել երկրում։ Նա պէտք է հեռանայ, որ վիճակը կայունանայ։ Փետրւարի 27-ին Բաղրամեան պողոտայում Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը չի հասկանում՝ ինչ իրավիճակ է ստեղծւել երկրում։ Նա պէտք է հեռանայ, որ վիճակը կայունանայ։ Փետրւարի 27-ին Բաղրամեան պողոտայում Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

«Այդ մարդը դարձեալ ընտրում է հակասահմանադրական ճանապարհը։ Նա շանտաժով, ուժով բախումների է տանելու»,- ասաց նա։

Վերջինս անդրադարձաւ հարցին՝ արդեօք իշխանութիւնը կը գնայ բախումների, եթէ ՀՀ նախագահը երկրորդ անգամ չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարեանին պաշտօնից ազատելու առաջարկը եւ այն ուղարկի Սահմանադրական դատարան․

«Նիկոլ Փաշինեանը չունի ռեսուրս, նա վերջացած է, չկայ ինքը։ Կարճ ժամանակում նրան չեն ենթարկւելու նաեւ Դատախազութիւնը, ՅՔԾ-ն, Ոստիկանութիւնն ու ԱԱԾ-ն։ Այս մարդիկ հասկանում են՝ գործ ունեն խելագարի հետ, որը մեր պետութիւնը բերել է անդունդի եզրին։ Իսկ մենք ամէն ինչ անելու ենք, որ երկիրը չտանենք ցնցումների, որ յանկարծ արիւն չթափւի, բայց մենք աննահանջ գնալու ենք առաջ, ինքը պէտք է հասկանայ իր պատասխանատւութիւնը։ Ինքը չունի ռեսուրս նոր ռեպրեսիաներ անելու համար, ինքը պարզապէս փորձելու է բախում ստեղծել հասարակութեան այն փոքր հատւածի հետ, որը դեռ յոյսեր կամ շահ ունի այս իշխանութեան հետ»։

Իշխան Սաղաթելեանը նաեւ կարծիք յայտնեց, որ եթէ ժողովուրդը բանակի ու նախագահի կողքին չկանգնէր, գուցէ շանտաժով այլ պատկեր ունենայինք, իսկ այսօր ՀՀ քաղաքացին իր վճռական քայլով ունեցաւ իր առաջին ձեռքբերումը, այն է՝ ՀՀ նախագահի կողմից Փաշինեանի առաջարկի վերադարձ։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։