Հա

Ազգային

28/02/2021 - 12:25

Փաշինեանի «ընտիր» մտքերից

Փետրւարի 25-ի երեկոյեան, Երեւանի Հանրապետութեան հրապարակում, Նիկոլի այսպէս ասած կողմնակիցների հաւաքում, որին մասնակցել էին «Իմ քայլականները» իրենց ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, խնամիներով եւ մի շարք պետական հլու պաշտօնեաներով, ինչպէս նաեւ մի քանի արդուզարդով, սելֆի անող շպարւած կանանցով, որտեղ Նիկոլը կրկին ու կրկին, Աստւած գիտի քանիերորդ անգամւայ համար, օգտագործեց «Հայաստանի հպարտ քաղաքացի» դարձւածքը:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Փետրւարի 25-ի երեկոյեան, Երեւանի Հանրապետութեան հրապարակում, Նիկոլի այսպէս ասած կողմնակիցների հաւաքում, որին մասնակցել էին «Իմ քայլականները» իրենց ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, խնամիներով եւ մի շարք պետական հլու պաշտօնեաներով, ինչպէս նաեւ մի քանի արդուզարդով, սելֆի անող շպարւած կանանցով, որտեղ Նիկոլը կրկին ու կրկին, Աստւած գիտի քանիերորդ անգամւայ համար, օգտագործեց «Հայաստանի հպարտ քաղաքացի» դարձւածքը: Ըստ Բարոյագիտական բառարանի, հպարտութիւնը իր բազմազան բացատրութիւններից յետոյ, նաեւ ներկայացնում է արժանապատւութեան դրսեւորման զգացում, թէեւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եօթը մոլութիւնների մէջ, առաջինը հպարտութիւնն է, բայց երբ մի ազգանւէր գործ կամ յաղթանակ է արձանագրւում, այդ պարագային հպարտութեան վատ յատկութիւնը փոխւում է առաքինի յատկութեան, հէնց այնպէս՝ ինչպէս հպարտանում ենք մեր ազգային կեանքում տեղի ունեցած բոլոր յաջողութիւնների համար:

Արդ, մեր ազնիւ Հայաստանի քաղաքացին ինչով պիտի հպարտանայ ու արժանավայել կերպով իրեն հպարտ զգայ. արդեօք առանց Արցախի կարգավիճակի ճշտումով մեր ազատագրւած տարածքների հետ Շուշին ու Հադրութը մեր թշնամիներին յանձնելո՞վ, մեր Սիւնիքի ճանապարհների ադրբեջանցիների վերհսկողութեա՞մբ, Սիւնիքում եւ Հայաստանի սահմանամերձ այլ շրջաններում ադրբեջանական դրօշի ծածանումո՞վ ու թուրքերէնով տեղադրւած ցուցանակներո՞վ եւ զանազան տրամաչափի զէնքերով անընդհատ կրակոցներո՞վ, Հայաստանի միջազգայնօրէն ճանաչւած սահմանները, ըստ ադրբեջանցիների քմահաճոյքի փոփոխութեան ենթարկելո՞վ, ազգին սեւ ու սպիտակի բաժանումո՞վ, իրենց խախուտ իշխանութիւնը պահելու համար, քաղաքացիական պատերազմի հրահրումո՞վ, երկրի տնտեսութեան քայքայումո՞վ, թուրքական մի ինչ որ յանձնախմբի հետ ապազգային դասագրքեր կազմելո՞վ, ազգային արժէքների ոտնահարումո՞վ, հայոց եկեղեցու եւ նրա գահակալի նկատմամբ արհամարհանք ցուցաբերելո՞վ, համասեռականութեան տարածումո՞վ... Յիրաւի՝ այսօր ինչո՞վ, ինչո՞վ, պիտի հպարտանան ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաեւ բոլոր հայութիւնը:

Դժբախտաբար, Փաշինեանը մեր ազնիւ, հայրենասէր եւ ազգասէր բանակի հրամանատարների արդար պահանջը՝ կառավարութեան հրաժարականի կապացութեամբ հրապարակած յայտարարութիւնը որակել է «զինւորական յեղաշրջում», որին անմիջապէս արձագանգել են թուրքիայի արտ. գործ. նախարարը եւ նախագահ՝ Էրդողանը, որն ցոյց է տալիս, թէ Նիկոլը ինչ «ազիզ» անձ է իրենց համար: Ցաւում եմ, որ Նիկոլը որպէս երկրի թիւ մէկ ղեկավար, կամ չգիտի զինւորական յեղաշրջման եւ հայրենադաւ վարչախմբից ձերբազատւելու համար համաժողովրդական շարժմանը բանակի միանալու տարբերութիւնը, կամ եթէ գիտի, միտումնաւոր կերպով իր մութ նպատակներին հասնելու համար խնդիրները ծուռն է ներկայացնում: Եթէ զինւորական յեղաշրջում տեղի ունեցած լինէր, այսօր Երեւանը «Հայրենիքի փրկութեան շարժման» կողմնակիցների փոխարէն, պիտի հրետանիների եւ զինւած խմբաւորումների տիրակալութեան ներքոյ լինէր:

Զինւորական յեղաշրջումը նշանակում է մի խումբ զինւորականների ըմբոստացում՝ երկրի օրինաւոր պետութեան դէմ, որոնք հրասայլերով ու զինւած ուժերով տապալում են եղած իշխանութիւնը եւ հաստատում իրենց մենատիրութիւնը, որը միջազգայնօրէն ընդունւած երեւոյթ չէ, մինչդեռ համաժողովրդական շարժումով, ապիկար եւ հայրենադաւ պետութեան հրաժարականի պահանջին զինւորականների միացումը, հայրենասիրական եւ ժողովրդի կողքին լինելու ազնիւ քայլ է եւ ոչ թէ՝ յեղաշրջում: Այս կապակցութեամբ ամենավառ օրինակը Իրանի Իսլամական յեղափոխութեանը Շահի բանակի միացումն էր, որն նպաստեց յեղափոխութեան վերջնական յաղթանակին:

 

Նոր Ջուղա

27.02.2021 թ.

Յարակից լուրեր

  • Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին
    Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին

    Ըստ գաղափարախօսների եւ հասարակագիտութեանց գիտնականների տեսակէտների մի աննշան տարբերութեամբ,հայրենիք նշանակում է «այն երկիրը որտեղ մարդը ծնւել է ու որի քաղաքացին է: Պատմականօրէն տւեալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնութեամբ, բնակչութեամբ, հասարակական եւ պետական կառուցւածքով, լեզւով, մշակոյթով, կենցաղով, բարքերով եւ այլն»:

  • Կռապաշտութիւն
    Կռապաշտութիւն

    Պատմութեան ընթացքում, երբեմն զանազան երկրների, երբեմն էլ նոյնիսկ նոյն երկրի տարբեր դարաշրջանների պատմութիւնները, զարմանալիօրէն նմանւում են իրար որոնցից շուրջ մէկ դար տարածութեամբ, կարելի է նշել, բոլշեւիկների եւ իմ քայլականների նմանութիւնները ըստ հետեւեալի:

  • Ինքնարդարացման փնտրտուք
    Ինքնարդարացման փնտրտուք

    Մի քանի ժամանակ է ինչ, Փաշինեանի երկրպագուները, խիստ փնտրտուքի մէջ են որպէսզի տարիներ առաջ կնքւած, պայմանագրերից որեւէ մէկի եւ Նիկոլի կնքած չարաբաստիկ պայմանագրի միջեւ զուգահեռներ անց կացնելով, ճգնում են իրենց կուռքի ազգադաւ յանցանքը աւելի մեղմացնել եւ արդարացնել, առ այդ կառչել են, 1920 թւի դեկտեմբեր 2-ին կնքւած Ալեքսանդրապոլի դաշնագրին:

  • Հայրենասիրութիւն
    Հայրենասիրութիւն

    Հայրենասիրութիւնը, հասարակական բարոյական սկզբունք է որը բնորոշում է մարդկանց վերաբերմունքը, իրենց երկրի նկատմամբ եւ դրսեւորում է սէր ու հոգատարութիւն դէպ հայրենիք եւ յանուն հայրենիքի ինքնազոհութեան պատրաստակամութիւն եւ պայքար ոգի արտաքին ու ներքին թշնամիների դէմ:

  • Ինքնագիտակցութիւն
    Ինքնագիտակցութիւն

    Ինքնագիտակցութիւնը բարոյական հասկացութիւն եւ գիտակցութիւն, է որի շնորհիւ մարդը ձեռք է բերում ինքնավերահսկման յատկութիւն, իր արարքներին ուղղութիւն տալու ու վերհսկելու համար, որն եւ սերտ աղերս ունի մարդ անհատի բարոյական եւ խղճի դրսեւորումների հետ որով կազմւում է նաեւ մարդու բարոյական ինքնագիտակցութեան կառուցւածքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։