Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի համար վճռորոշ այս օրերին անցեալ երկուսուկէս տարիների պէս, դարձեալ ՀՀ կապիտուլեանտ եւ դաւաճանական իշխանութիւնների թիրախում է յայտնւել մեր անկախութեան կերտողներից եւ մեր պետականութեան գլխաւոր խորհրդանիշերից մէկը, մեր յաղթանակների եւ արժանապատւութեան մարմնաւորողը՝ Հայոց Բանակը եւ նրա սպայակազմը:
Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի համար վճռորոշ այս օրերին անցեալ երկուսուկէս տարիների պէս, դարձեալ ՀՀ կապիտուլեանտ եւ դաւաճանական իշխանութիւնների թիրախում է յայտնւել մեր անկախութեան կերտողներից եւ մեր պետականութեան գլխաւոր խորհրդանիշերից մէկը, մեր յաղթանակների եւ արժանապատւութեան մարմնաւորողը՝ Հայոց Բանակը եւ նրա սպայակազմը: Խստօրէն դատապարտում ենք Հայոց պետականութեան անվտանգութեան գլխաւոր երաշխաւորի նկատմամբ նման վերաբերմունքը, որը չի տեղաւորւում տրամաբանութեան սահմաններում եւ բացարձակապէս անընդունելի է ազգային նկարագիր եւ արժանապտւութիւն ունեցող ցանկացած հայ մարդու համար՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում:
Օրհասական այս պահին, երբ նժարին է դրւած Հայոց պետականութեան լինել-չլինելու հարցը, ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէն յայտնում է իր ողջ կառոյցի անվերապահ եւ լիարժէք զօրակցութիւնը «Հայրենիքի փրկութեան շարժման»-ը, եւ կոչ է անում մեր բոլոր գիտակից եւ արժանապատիւ հայրենակիցներին համախմբւել շարժման առանցքի շուրջ՝ յանուն Հայրենիքի փրկութեան եւ պաշտպանութեան:
Մենք հաստատում ենք, որ ներկայ անելանելի թւացող իրավիճակի միակ ելքն անձնատւութեան, նւաստացման եւ պարտութեան մարմնացումն համարւող այս իշխանութիւնների օր առաջ հեռացումն է:
Վստահ ենք, որ միասնութեան եւ համազգային ջանքերի շնորհիւ հնարաւոր կը լինի կասեցնել մեր Հայրենիքի գահավիժման ընթացքն ու վերականգնել ոտնատակ տրւած մեր ազգային արժանապատւութիւնը:
ՀՅԴ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ
01.03.2021 թ., Թեհրան