Հա

Ազգային

02/03/2021 - 08:20

«Նիկո՛լ, ներողութիւնը շատ քիչ է, ներողութիւնով մեր կորցրած տղերքին, Շուշին ու Հադրութը յետ չենք բերելու». Իշխան Սաղաթելեան

Այս հրապարակը մէկ անգամ եւս յայտարարում ենք «պայքարի հրապարակ», այստեղից սկսւելու է Հայաստանի ազատագրումը այս թուրքերից՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Բաղրամեան պողոտայում հանրահաւաքի ժամանակ։

«alikonline.ir» - Այս հրապարակը մէկ անգամ եւս յայտարարում ենք «պայքարի հրապարակ», այստեղից սկսւելու է Հայաստանի ազատագրումը այս թուրքերից՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց «Հայրենիքի փրկութեան շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Բաղրամեան պողոտայում հանրահաւաքի ժամանակ։

Նա տեղեկացրեց, որ չորեքշաբթի ՀՀ ԱԺ շէնքում տեղի է ունենալու կառավարութեան անդամների հետ հարց ու պատասխան, որին, ըստ օրէնքի, պէտք է վարչապետը ներկայանայ։ Պայմանաւորւեցին՝ այդ նոյն ժամին ՀՀ ԱԺ դիմաց՝ Բաղրամեան պողոտայում հանրահաւաք անցկացնել։

«Չորեքշաբթի՝ ժամը 16։00-ին, բոլորս հաւաքւում ենք Բաղրամեան պողոտայում, որ մեր ձայնը հասցնենք այս խորհրդարանին»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նաեւ ընդգծեց, որ վաղը եւս շարունակւելու են բողոքի, անհնազանդութեան ակցիաները, քանի որ ՀՀ նախագահի եւ բանակի վրայ շարունակւում են ճնշումները, եւ ժողովրդի ամէն օրւայ աջակցութիւնը շատ կարեւոր ու անհրաժեշտ է արդիւնքի հասնելու համար։

«Քիչ առաջ գերագոյն-գլխաւոր խելագարը այն միւս հրապարակում յայտարարել է, որ ինքը ներողութիւն է խնդրում Հայաստանի, Արցախի, Սփիւռքի ժողովրդից՝ իր գործած բոլոր սխալների համար։ Եկէք շատ յստակ ասենք՝ Նիկո՛լ, ներողութիւնը շատ քիչ է, ներողութիւնով մենք մեր կորցրած տղերքին յետ չենք բերելու, ներողութիւնով Շուշին ու Հադրութը յետ չենք բերելու, մենք ներողութիւնով չենք բաւարարւելու՝ դու պէտք է հեռանաս եւ վե՛րջ»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

«Այսօր դուք մէկ անգամ եւս ապացուցեցիք, որ մենք գնալով շատանում ենք։ Այսօր այս հրապարակ մարդիկ եկել էին իրենց կամքով, որեւէ մէկին չէին համոզել, չէին կաշառել, չէին ստիպել, մարդիկ գիտակցելով, որ մեր երկիրը վտանգի մէջ է, եկել են՝ կանգնել են պետութեան կողքին, բանակի կողքին։ Եւ ուրեմն՝ ազգ-բանակ-յաղթանակ»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ Բաղրամեան պողոտան շարունակում է մնալ հայ ժողովրդի պայքարի հրապարակը, եւ այն կազատեն միայն դաւաճանին հեռացնելու դէպքում։

«Այս հրապարակը նաեւ խրամատ է, որը պէտք է պինդ պահել․ այստեղից է թելադրւում Հայաստանի քաղաքական օրակարգը։ Այս մարդիկ են թելադրելու Հայաստանի քաղաքական օրակարգը, Նիկոլը գոյութիւն չունի եւ վե՛րջ»,- ասաց Սաղաթելեանը։

Ապա հանրահաւաքի մասնակիցները երթով շարժւեցին դէպի նախագահի նստավայր՝ աջակցութիւնը յայտնելու նրան, ասելու, որ նախագահի ինստիտուտի կողքին են։

«Այսպէս պինդ, ամուր, հետեւողական պէտք է գնանք առաջ եւ հեռացնենք այս դաւաճանին»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։