Հա

Ազգային

03/03/2021 - 08:10

«Նիկոլը մօտենում է իր սեւ առաքելութեան վերջին թիրախի՝ բանակի զաւթմանը․ վաղը մեր ազգային բաստիոնը պաշտպանելու վճռական օրն է»․ Գեղամ Մանուկեան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինեանը մօտենում է իր սեւ առաքելութեան վերջին թիրախի՝ բանակի զաւթմանը։ Մանուկեանը կոչ է անում այսօր՝ ժամը 16:00 գնալ Երեւանի Բաղրամեան պողոտայ եւ մասնակցել նախատեսւած հանրահաւաքին։

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինեանը մօտենում է իր սեւ առաքելութեան վերջին թիրախի՝ բանակի զաւթմանը։ Մանուկեանը կոչ է անում այսօր՝ ժամը 16:00 գնալ Երեւանի Բաղրամեան պողոտայ եւ մասնակցել նախատեսւած հանրահաւաքին։

Գրառումը՝ ստորեւ.

«Նիկոլը գրաւում է ազգային վերջին բաստիոնը, թոյլ տա՞նք...

Նիկոլը մօտենում է իր սեւ առաքելութեան վերջին թիրախի զաւթմանը։ Ազգային հաստատութիւնների վրայ երեք տարիների գրոհից, Արցախը յանձնելուց, Արցախում Հայոց Բանակի ներկայութիւնը վերացնելուց (Պաշտպանական բանակն ի նկատի չունեմ) յետոյ արդէն նրա թիրախում է բանակը։ Նիկոլը գնում է գլխատելու Հայոց Բանակը։ Քիչ ժամանակ է նրան մնացել նպատակին հասնելու համար։ Արմէն Սարգսեանին ահաբեկելով, ձեռքերն ազատւել են։ Թէեւ այն կտրելու դեռ ժամանակ կայ։

Արդէն շտապում են նիկոլականները յայտարարել, թէ Օնիկ Գասպարեանն ազատւել է ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբի պետի պաշտօնից, ինչն այդպէս չէ։ Բայց նիկոլականների այս յարձակումն ունի երկար պատմութիւն։ Ու ուշագրաւ մի փաստ։ Դեռ մի քանի օր միայն իշխանութեան վրայ լինելուց յետոյ, 2018-ի յունիսին, նրանք աննկատ խորհրդարանի վաւերացմանն են ներկայացրել օրէնսդրական մի փոքրիկ փոփոխութիւն, որով իշխանութիւնն արդէն առանց արգելքի ցանկացած պահի կարողանում էր փոխել ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբի պետին։ Դեռ նոր միայն կառավարական աշխատասենեակներ մտած երիտասարդներն առաջին քայլերից մէկը հէնց Բանակի հրամանատարի փոփոխութեան հարցում ձեռքերի ազատութիւնն են ցանկացել ստանալ։ Յետոյ ասում ենք՝ անփորձ։ Լաւ էլ փորձւած են եղել, ուղղակի օտարի համար են փորձւած եղել։

Հիմա հարց՝ շատերն են ասում, գրում՝ Օնիկ Գասպարեանն ու գեներալիտետը պէտք է ձերբակալի նիկոլին։ Հազար անգամ ոչ։ Մեր՝ ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի, ժողովրդի, ազգի պարտականութիւնները ՀՀ Զինւած ուժերի վրայ չբարդենք ու նրանից չակնկալենք։ Անօգնականութեան համար չպէտք է այլոց մեղադրել։ Հայոց Բանակն իր գործն է անում։ Մնացեալը մերն է՝ ՀՀ քաղաքացիներինս։ Կարո՞ղ ենք թոյլ չտալ այս իշխանութիւնն իր դաւադիր նպատակին հասնի, կարո՞ղ ենք հեռացնել նիկոլին։ Պէտք է անենք։ Հայոց Բանակն էլ իր գործն ու առաքելութիւնն ունի։ Երկուսս էլ ծառայում ենք նոյն նպատակին՝ յանուն Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների։ Վաղը (մարտի 3-ԽՄԲ.) մեր ազգային բասիոնը պաշտպանելու վճռական օր է։ Ես գնում եմ պաշտպանելու։ 16։00-ին, Բաղրամեան պողոտայ։ Ընկերներիս հրաւիրում եմ կանգնել կողքս։

Յ.Գ. լուսանկարում նիկոլը խայտառակեց մեզ, երկիրը, մեր Զինւած ուժերը, երբ նշան բռնել ու լիցքաւորել չգիտէր....»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։