Հա

Ազգային

03/03/2021 - 09:20

ՀՅԴ ծրագիր՝ Արցախի երիտասարդութեան կարողականութեան եւ հմտութիւնների զարգացման համար

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը եւ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը մարտի 2-ին, հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտում գործող Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դ.Ս. Գաբրիէլեանի եւ Գրիգոր Նարեկացի համալսարանի հասարակայնութեան եւ լրատւութեան բաժնի պատասխանատու Սոնա Համբարձումեանի, ուսանողական խորհրդի նախագահ Նորա Աղաբաբեանի եւ տեղակալ Նարինէ Առուշանեանի հետ:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը եւ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը մարտի 2-ին, հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտում գործող Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դ.Ս. Գաբրիէլեանի եւ Գրիգոր Նարեկացի համալսարանի հասարակայնութեան եւ լրատւութեան բաժնի պատասխանատու Սոնա Համբարձումեանի, ուսանողական խորհրդի նախագահ Նորա Աղաբաբեանի եւ տեղակալ Նարինէ Առուշանեանի հետ. հաղորդում է «Ապառաժ»-ը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի եւ ՀՅԴ Արցախի Երիտասարական միութեան կողմից նախատեսւող Արցախի երիտասարդութեան կարողականութեան եւ հմտութիւնների զարգացման դասընթացներին ուսանողների ներգրաււածութեան հարցը եւ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել ծրագրի հետ կապւած հետագայ համագործակցութեան շուրջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։