Հա

Ազգային

08/03/2021 - 10:40

Կաղկանձողներն ու պայքարող Դաշնակցութիւնը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Ինչ որ ողորմելի կայքեր ու վնգստացող գործիչներ, թուք ու փսլինք շաղ տալով, գրում են, որ Դաշնակցութիւնն Իրանում դրամահաւաք է կազմակերպել, իսկ գումարը Հայաստան փոխանցելու փոխարէն փոխանցել է իր «օֆշորային» հաշւին: Չէ, մի փորձէք բանականութիւն գտնել, մի հարցրէք, թէ ինչպէս պէտք է ինչ որ խղճուկ կայք կամ ձախողակ գրչակ իմանար «օֆշորային» հաշւի մասին, մի հարցրէք, թէ ինչու պէտք է ինչ որ մէկը գումարը միջնորդաւորւած ուղարկէր հիմնադրամին.... հարցրէք, թէ ինչու հէնց հիմա որոշոցին այդ կեղծ լուրերը տարածել: Պատասխանը շատ պարզ է. շատերը սկսեցին հետաքրքրւել, թէ ինչո՞ւ Հայաստան հիմնադրամին նւիրած գումարը յայտնւեց ՀՀ բիւջէում ու ինչպէ՞ս այն ծախսւեց: 100 մլն դոլարի մասին էր խօսքը, ի դէպ:

Իսկ Դաշնակցութիւնն ամենաակտիւ մասնակցութիւնն է ունեցել պատերազմին: Միայն մեր գումարտակից 30 հոգուց աւելի զոհ ունեցանք: Չեմ խօսում բանակում ծառայող դաշնակցականների մասին: 10-ից աւել սկաուտ երիտասարդ զոհւեց: Արցախի կառոյցի մասին էլ չեմ խօսում.... Այս պատերազմին մօտ 500 դաշնակցական կամաւոր է մասնակցել: Գերագոյն Մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեանը եւ ԳՄ անդամ Տարօն Տօնոյեանն առաջին օրւանից Արցախում են եղել:

Երեւանի քաղաքային կոմիտէի նախագահ Գեղամ Մուշեղեանը զոհւեց Մատաղիսում... Ուզում եմ իմանալ, աւելի մեծ ներկայութիւն ո՞ր կազմակերպութիւնն է ունեցել: Որտե՞ղ էր «ՔՊ»ի ջոկատը, որտե՞ղ էր Էրատոն, որտե՞ղ էր մեր փառապանծ քաղաքպետը... 

Երեւի չասեմ, Դաշնակցութիւնն ինչքան գումար է հանգանակել: Ուղակի ասեմ, որ Հայ Օգնութեան Միութիւնը հէնց այս պահին 7անիշ թւանոց բիւջէով ծրագիր է Արցախում իրականացնում, իսկ Hetq-ի տւեալներով, Քարվաճառում ամենամեծ ներդրումը Դաշնակցութիւնն է իրականացրել»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։