Հա

Ազգային

14/03/2021 - 12:00

ԱՄՆ-ն կը կարողանա՞յ լռեցնել Ալիեւին. Հայ Դատի յանձնախումբը նոր բանաձեւ է պատրաստել

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` նախորդ շաբաթւայ ընթացքում հնչեցրած սպառնալիքներին եւ յանձնախմբի աշխատանքներին։

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` նախորդ շաբաթւայ ընթացքում հնչեցրած սպառնալիքներին եւ յանձնախմբի աշխատանքներին։

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահին, արտգործնախարարին, որ աւելի ակտիւ հետեւեն թշնամական Ադրբեջանի ղեկավարի յայտարարութիւններին եւ գոնէ այս անգամ լռեցնեն նրա` Սիւնիքը գրաւելու մասին յոխորտանքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը։

«Ի տարբերութիւն սեպտեմբերի, երբ ամերիկեան կառավարութիւնն ընդհանրապէս բացակայ էր դիւանագիտական աշխատանքներում, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը յարձակւեցին Հայաստանի վրայ, այս անգամ անհրաժեշտ է նախազգուշական աշխատանք տանել եւ յստակ ազդանշան ուղարկել Ադրբեջանի կառավարութեանը, որ ռազմական գործողութիւնների մասին խօսք անգամ չի կարող լինել»,- ասաց նա։

Նրա խօսքով` ամերիկեան վարչախումբը` որպէս Մինսկի խմբի համանախագահող երկիր, պէտք է ակտիւութիւն ցուցաբերի հարցում. լռել են պատերազմի ժամանակ, լռեցին նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը ստորագրելու ժամանակ, հիմա արդէն ժամանակն է, որ պաշտպանեն Արցախի ժողովրդի իրաւունքները եւ մասնակից լինեն Արցախի վերականգման ու փախստականների վերադարձի աշխատանքներում։ Իսկ Հայ Դատի յանձնախումբն էլ փորձում է ամէն ինչ անել, որ առկայ մտահոգութիւնները հասնեն տեղ։

«Կարեւոր է, որ ԱՄՆ կառավարութիւնը յստակ քայլեր անի Ադրբեջանի նկատմամբ ոչ միայն այս սպառնալիքների վերաբերեալ, այլ նաեւ պատերազմի ընթացքում կատարւած ոճրագործութիւնների համար»,- նշեց Չուլջեանը։

Նա ընդգծեց, որ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն առաջիկայ շաբաթւայ ընթացքում պատրաստւում է հայ գերիների վերաբերեալ նոր բանաձեւ ներկայացնել Ներկայացուցիչների պալատ, որպէսզի ԱՄՆ կառավարութիւնն աւելի ակտիւ դերակատարում ունենայ նրանց վերադարձի հարցում։

Յիշեցնենք` Ամերիկայի Հայ Դատի գրասենեակը Twitter-ի միկրոբլոգում տեղեկացրել էր, որ դիմել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին եւ պետքարտուղար Էնթոնի Բլինկէնին` զգուշացնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Սիւնիքի մարզի վրայ սպասւող յարձակման մասին:

Ադրբեջանի նախագահը, ելոյթ ունենալով Տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնների համաժողովում, ասել էր, որ տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, եւ միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան եւ Թուրքիայի հետ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։