Հա

Ազգային

14/03/2021 - 12:10

«Յանձնարարութիւն Բեռլին». առցանց ֆիլմի ցուցադրում՝ նւիրւած Նեմեսիսի 100-ամեակին

ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը եւ ՀՅԴ «Շանթ» ուսանողական միութիւնը նախաձեռնել են առցանց ֆիլմի ցուցադրում՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից՝ Թալէաթի ահաբեկման եւ Նեմեսիս գործողութեան մեկնարկի 100-ամեակին:

«alikonline.ir» - ԱՄՆ Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը եւ ՀՅԴ «Շանթ» ուսանողական միութիւնը նախաձեռնել են առցանց ֆիլմի ցուցադրում՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից՝ Թալէաթի ահաբեկման եւ Նեմեսիս գործողութեան մեկնարկի 100-ամեակին:

Ցուցադրւելու է պրոդիւսեր եւ ռեժիսոր Հրայր Թուխանեանի նկարահանած «Յանձնարարութիւն Բեռլին» գեղարւեստական կինոն, որը պատմում է Սողոմոն Թեհլիրեանի հերոսական գործողութեան մասին:

Հրայր Թուխանեանը բազմաթիւ ֆիմերի հեղինակ է: Նրա Muse Pictures պրոդիւսերական ընկերութիւնը զբաղւում է կիոարդիւնաբերման ուսուցմամբ, մարկետիննգի, գովազդային, PR, փաստավաւերագրական եւ կրթական ֆիլմերի արտադրութեամբ:

Իր գործունէութեան ընթացքում Հրայր Թուխանեանը 34 բարձր կարգի մրցանակների, այդ թւում՝ Նիւ Եօրքի կինոփառատօնի շատ սիրւած «Ոսկէ մեդալ» մրցանակի դափնեկիր է: Ծագումով հպարտ վանեցի Հրայրը, սակայն, իր անձնական մեծագոյն ձեռքբերումն ու յաղթանակն է համարում «Յանձնարարութիւն Բեռլին» ֆիլմը, որը պատմում է ցեղասպանութեան արհաւիրքից յետոյ, արդարութեան վերականգնմանն ուղղւած հայ ժողովրդի ջանքերի մասին:

Տարբեր հարցազրոյցներում, նա բազմիցս նշել է, որ ազգային նկարագրի եւ մտածողութեան ձեւաւորման համար մեծապէս պարտական է իր հօրը, որն ի դէպ, յայտնի լուսանկարիչ է եղել Բէյրութում եւ համարւել է Հրայրի լուսանկարչութեան առաջին ուսուցիչը, ինչպէս նաեւ ճեմարանում իր ուսուցիչներին՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան 4-րդ վարչապետ Սիմոն Վրացեանին, Լեւոն Շանթին, Մուշեղ Իշխանին եւ Անտուան Քեհէյեանին:

Ֆիլմը ցուցադրւելու է Կալիֆորնիայի ժամանակով՝ մարտի 14-ին, ժամը 19:00-ին (Թեհրանի ժամանակով՝ մարտի 15-ին, ժամը 06:30-ին, Երեւանի ժամանակով՝ մարտի 15-ին, ժամը 07:00-ին):

Ֆիլմը կարող էք դիտել հետեւեալ յղումով. https://bit.ly/3cskiO2 

Յարակից լուրեր

  • «Դարերի վրէժը». միջոցառում` նւիրւած «Նեմեսիս»-ի 100-ամեակին
    «Դարերի վրէժը». միջոցառում` նւիրւած «Նեմեսիս»-ի 100-ամեակին

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ՝ երէկ, ապրիլի 20-ին Առնօ Բաբաջանեան համերգասրահում տեղի ունեցաւ «Դարերու վրէժը» խորագրով պատմագեղարւեստական երեկոյ՝ նւիրւած «Նեմեսիս» գործողութեան 100-ամեակին եւ Հայ Դատի արդար պայքարի միւս մարտիկներին:

  • Նեմեսիս-100. այսօր Թալէաթի ահաբեկման 100-ամեակն է
    Նեմեսիս-100. այսօր Թալէաթի ահաբեկման 100-ամեակն է

    100 տարի առաջ, այսօ օրը՝ 1921 թւականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրեանը գնդակահարեց Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակարերպիչներրից մէկին՝ Թալէաթ փաշային:

  • «Պատւաւոր հիւր»-ը «Ոսկէ ծիրան»-ում. Երեւանում կը ցուցադրւի Ատոմ Էգոյեանի ֆիլմը
    «Պատւաւոր հիւր»-ը «Ոսկէ ծիրան»-ում. Երեւանում կը ցուցադրւի Ատոմ Էգոյեանի ֆիլմը

    Երեւանի «Ոսկէ ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատօնի «Աջակցութիւն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին «Սինեմա սթար»-ում տեղի կունենայ Ատոմ Էգոյեանի «Պատւաւոր հիւր»  ֆիլմի ցուցադրութիւնը:

  • Թալէաթն այդպէս էլ չարեց վերջին քայլը. Թեհլիրեանի գնդակը կասեցրեց նրան
    Թալէաթն այդպէս էլ չարեց վերջին քայլը. Թեհլիրեանի գնդակը կասեցրեց նրան

    Ռազմական եւ քաղաքական յանցագործները պէտք է պատժւեն, այլապէս յղի են կրկնւելու հաւանականութեամբ։ Այս ճշմարտութիւնը բոլորը գիտեն, եւ դրանով ղեկավարւել են նրանք, ովքեր իրագործել են «Նեմեսիս» գործողութիւնը։ 99 տարի առաջ Սողոմոն Թեհլիրեանն արժանին է հատուցել Թալէաթին։

  • «Նեմեսիս»-99
    «Նեմեսիս»-99

    99 տարի առաջ այս օրը 1921 թւականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրեանը Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարդենբուրգ փողոցի վրայ գնդակահարեց Հայոց  Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալեաթ Փաշային։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։