Հա

Ազգային

14/03/2021 - 13:30

«ՀՀ նախագահի եւ վարչապետի հանդիպումը համարում եմ անբովանդակ եւ ձեւական. իրենց պէտք էր ձեւական մաս, իսկ մենք դրանում չկանք». Իշխան Սաղաթելեան

Նիկոլ Փաշինեանը եւ ՀՀ նախագահը պատրաստ չեն լուրջ օրակարգով հանդիպման եւ քննարկման: Ես ՀՀ նախագահի եւ վարչապետի հանդիպումը համարում եմ անբովանդակ եւ ձեւական: 

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը եւ ՀՀ նախագահը պատրաստ չեն լուրջ օրակարգով հանդիպման եւ քննարկման: Ես ՀՀ նախագահի եւ վարչապետի հանդիպումը համարում եմ անբովանդակ եւ ձեւական: Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի եւ վարչապետի մարտի 13-ի հանդիպմանը.

«Իրենք իրար հետ կարող են քննարկել երկրի սահմանադրական կարգը տապալելու, օրէնքներ խախտելու վերաբերեալ հարցեր, բայց բուն օրակարգի եւ ստեղծւած ճգնաժամից դուրս գալու ելքեր, առանց հիմնական կողմի, իրենք չեն կարող քննարկել»,- ասաց զրուցակիցը:

Քաղաքական գործիչն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինեանը դիրքորոշում չի յայտնել արդեօ՞ք համաձայն էր ՀՓՇ-ի առաջարկին՝ հանդիպել ԱԺ-ում, ուղիղ հեռարձակմամբ եւ յստակ օրակարգով.

«Նրանք ձեւական, անիմաստ պատկեր ստանալու համար՝ ինչ-որ նախաձեռնութիւն էին ցոյց տալիս, հակառակ դէպքում, ջանք կը գործադրէին, որ այդ հանդիպումը տեղի ունենար, որովհետեւ մենք այդ հանդիպումը չմերժեցինք, այլ յստակութիւն մտցրինք: Իրենց պէտք էր ձեւական մաս, իսկ մենք դրանում չկանք»:

Իշխան Սաղաթելեանը նաեւ վստահեցրեց, որ ՀՀ նախագահի հետ կը հանդիպեն միայն իրենց ներկայացրած պայմաններին համաձայնելու դէպքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։