Հա

Ազգային

15/03/2021 - 19:30

«Արժանապատիւ հայերով այստեղ ենք՝ մեր խոնարհումը բերելու ազգի վրիժառու բազուկի խորհրդանիշ հայորդուն»․ Արսէն Համբարձումեան

Քիչ ենք, բայց արժանապատիւ հայերով այստեղ ենք՝ մեր յարգանքն ու խոնարհումը բերելու մեր ազգի վրիժառու բազուկի խորհրդանիշ հայորդու յիշատակին՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսէն Համբարձումեանը Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանի մօտ, որտեղ հաւաքւել էին Թեհլիրեանի՝ Թալէաթին սպանելու ակտի 100-ամեակը արժեւորելու։

«alikonline.ir» - Քիչ ենք, բայց արժանապատիւ հայերով այստեղ ենք՝ մեր յարգանքն ու խոնարհումը բերելու մեր ազգի վրիժառու բազուկի խորհրդանիշ հայորդու յիշատակին՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսէն Համբարձումեանը Սողոմոն Թեհլիրեանի յուշարձանի մօտ, որտեղ հաւաքւել էին Թեհլիրեանի՝ Թալէաթին սպանելու ակտի 100-ամեակը արժեւորելու։

«Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Բեռլինում Սողոմոն Թեհլիրեանը դիմահար կրակոցով գնդակահարեց Հայոց Ցեղասպանութեան ոճրագործներից մէկին՝ Թալէաթին։ Այդ ճիւաղի գնդակահարումը արդարահատոյցն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների»,- ասաց Արսէն Համբարձումեանը։

Նա նշեց, որ 1919 թ.-ին Դաշնակցութեան ընդհանուր ժողովը որոշում կայացրեց վրէժխնդիր լինել եւ հաշւեյարդար տեսնել Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչների եւ դաւաճանների նկատմամբ։ Եւ ի կատարումն այդ որոշման ծրագրւեց աննախադէպ մի գործողութիւն, որի արդիւնքում մի քանի տարիների ընթացքում բազմաթիւ նւիրեալ հայորդիների ջանքերով աշխարհի տարբեր ծայրերում ոչնչացւեցին բազմաթիւ թուրք ոճրագործներ։ Սողոմոն Թեհլիրեանը այդ երիտասարդներից մէկն էր, ասաց Արսէն Համաբարձումեանը, որ յետոյ խորհրդանիշը դարձաւ հայկական արդարահատոյցի։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։