Հա

Ազգային

18/03/2021 - 11:00

«Երբ տանը ձեր տղամարդկանց կատւի պէս խնամում էիք, իրենք առիւծի պէս կռւում էին Արցախում». ՀՅԴ անդամ

ՀՅԴ անդամ Արգինէ Գէորգեանն արձագանքել է երէկ Բաղրամեան պողոտայում (Հայրենիքի փրկութեան շարժման նստացոյցի վայրում) կայացած ազգային-ազատագրական, հայրենաշունչ երգերի երեկոյի մասնակիցներին սոցցանցերում վիրաւորանքներ հնչեցրած շրջանակներին:

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ Արգինէ Գէորգեանն արձագանքել է երէկ Բաղրամեան պողոտայում (Հայրենիքի փրկութեան շարժման նստացոյցի վայրում) կայացած ազգային-ազատագրական, հայրենաշունչ երգերի երեկոյի մասնակիցներին սոցցանցերում վիրաւորանքներ հնչեցրած շրջանակներին:

Այդ առիթով սոցցանցի իր էջում նա նշել է.

«Որոշել էի երբեք չխօսել այս մասին, բայց էմոցիաս ինձնից ուժեղ գտնւեց:

Ինձ վերաբերող ցանկացած վիրաւորանք ես կը պատասխանեմ շատ աւելի հեռւից, բայց երբ հարցը վերաբերում է ընկերներիս, եղբայրներիս, կուսակցական ընկերներիս… հեռւից պատասխանել չի ստացւում:

Բաղրամեան փողոցում այսօր յեղափոխական-ազգային երգերի երեկոյ էր: Երգում էին հայրենասիրական երգեր, որոնց ռիթմով մեծածել ենք մենք:

Մեր համար այդ երգերը երբեք ուրախութեան երգ չեն եղել, եղել են ցաւի, կորստի, ուժեղանալու եւ յոյսով լցւելու երգեր: Մեզնից շատերը էդ երգերը երգելիս յատկապէս՝ Ղարաբաղ ԻՄ-ը արցունքները խեղդում է կոկորդում կամ սահեցնում այտերի վրայով, կամ գրպանում սեղմում է բռունցքը…

Այնպէս ստացւեց, որ ես այսօր Բաղրամեանում չէի ու դիտում էի լայւը, կարդում էի մարդկանց մեկնաբանութիւնները՝ մէկը «դաւաճանների ոհմակ», միւսը «սրանք փախած էին» էն միւսները թէ բա ո՞ւր էիք… (ո՞ւր էիք գրողները նկատէք ի դէպ կանայք են):

Գրողը տանի էս բա-ով սկսւող հարցերին: 

Իրանք չեն ասի ուր էին, որովհետեւ իրանք անկեղծ զինւոր են, բայց ես կասեմ ուր էին: Երբ դուք ձեր տանը ձեր տղամարդկանց կատւի պէս խնամում էիք, իրանք առիւծի պէս կռւում էին Արցախում: Իրանք բարձրունք էին գրաւում նոյն ժամանակահատւածում, երբ դուք մտածում էիք որ նկուղում փախցնէիք ձեր կատուներին, բայց իրանցից ոչ մէկ թոյլ չտւեց ձեր կատուներին հարցնել, թէ ո՞ւր էին իրանք, որովետեւ գիտեն, որ կատւի տեղը կռւի դաշտը չի… 

Ձեր «ո՞ւր էիք երբ զոհւում էին տղաները» հարցի պատասխանն էլ կայ, մինչեւ դուք ձեր ձեռքերը տնկած վերջերս պարում էիք ռեստորաններում ու մի հատ զինւորին նւիրւած կենացով ձեզ համարում էիք մաքրւած… իրանք իրանց զոհւած ընկերների դիերն էին իջացնում… իսկ դուք գիտէք էտ ի՞նչա… չէ հաստատ չէ: 

Ձեզնից իւրաքանչիւրը պատժւելու ա Դաշնակցական տեսակին վիրաւորելու համար: Աղօթէք,որ դաւաճան նիկոլը երկար մնայ, որովետև եկող իշխանութիւնը լինելու ա ազգայինը ու ձեզ քշելու ա էս երկրից, դէպի հարազատ միջավայր…

 

Յ.Գ. Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարւածից,

Չես վհատւել անգամ կրծքիդ խոր վէրքից:

Հոլովակը Սեպտեմբեր 27, ճանապարհում էինք մերոնց դէպի Արցախ»:

 

Յիշեցնենք՝ երէկ երեկոյեան Բաղրամեան պողոտայում՝ Հայրենիքի փրկութեան նստացոյցի վայրում, ազգային-ազատագրական, հայրենաշունչ երգերի երեկոյ։ Երեկոյին կենդանի կատարմամբ հանդէս են եկել ազգային-յեղափոխական երգերի անզուգական կատարողներ Սամուէլ Երանեանը եւ Ներսիկ Իսպիրեանը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։