Հա

Ազգային

29/03/2021 - 16:00

Դաշնակցականներն այրեցին Թուրքիայի դրօշը ՀՀ ԱԽ շէնքի մօտ՝ ի ցոյց Արմէն Գրիգորեանի եւ Նիկոլ Փաշինեանի

Այստեղ կը վառենք Թուրքիայի դրօշը, բայց ոչ թէ Թուրքիային ցոյց տալու, այլ Արմէն Գրիգորեանի եւ Նիկոլ Փաշինեանի ներւէրի հետ խաղալու համար՝ ըստ Yerkir.am-ի ասացին ՀՀ անվտանգութեան խորհրդի շէնքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող ՀՅԴ անդամները։

«alikonline.ir» - Այստեղ կը վառենք Թուրքիայի դրօշը, բայց ոչ թէ Թուրքիային ցոյց տալու, այլ Արմէն Գրիգորեանի եւ Նիկոլ Փաշինեանի ներւէրի հետ խաղալու համար՝ ըստ Yerkir.am-ի ասացին ՀՀ անվտանգութեան խորհրդի շէնքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող ՀՅԴ անդամները։

Նրանք այրեցին Թուրքիայի դրօշը, ապա Արմէն Գրիգորեանի վրայ նետելիք լոլիկներն ու քարերը շարեցին շէնքի առջեւ, քանի որ ձեռնպահ մնացին դրանք նետելուց պետական շինութեան ուղղութեամբ։

«Արմէն Գրիգորեանը ՀՀ-ից արտագաղթելու է եւ ապրելու է ուրիշ երկրում, ես դա խօսք եմ տալիս»,- ասացին ցուցարարները։

Նրանք յիշեցրին, որ դեռ 2 տարի առաջ ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրօշն այրելու համար նիկոլականներից մէկն սպառնացել էր, որ քրէական գործ պէտք է յարուցել։

«Անհնար է լինելու մոռացութեան մատնել հայութեան յիշողութիւնը․ այստեղ կանգնած ոստիկաններից շատերի նախնիները Ցեղասպանութեան զոհերի թւում են»,- ասացին նրանք։

Ցուցարարների համոզմամբ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւնները թշնամու հանդէպ մօտեցումները վերանայելու անհրաժեշտութեան մասին նպատակ ունեն խոչընդոտել Ցեղասպանութեան միջազգային դատապարտման գործընթացը։

«Հայ ժողովուրդը մերժելու է, նրանց օրերը հաշւած են, ապրիլի 23-ին ջահերը նորից բարձրանալու են Ծիծեռնակաբերդ, այնտեղ էլ է վառւելու Թուրքիայի դրօշը»,- ասացին նրանք։

Յարակից լուրեր

  • «Բոլոր աշխարհաքաղաքական շահերն անցնում են Սիւնիքով». վերլուծաբան
    «Բոլոր աշխարհաքաղաքական շահերն անցնում են Սիւնիքով». վերլուծաբան

    Ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168.am-ի զրոյցում ասաց, որ այս միջանցք-ճանապարհ պրոյեկտի վրայ աշխարհաքաղաքական մեծ ուշադրութիւն է սեւեռւած: Նրա խօսքով, պրոցեսներին եւ նրան, թէ ինչ է լինելու, հետեւում են ինչպէս Թուրքիայում, Ռուսաստանում, այնպէս էլ Իրանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Եւրոպայում: Աւելին, վերլուծաբանի համոզմամբ, բոլոր խաղացողներն ակնկալում են սեփական շահերը բաւարարող լուծումներ:

  • Գերմանիայի համար անընդունելի է Թուրքիայի՝ Կիպրոսում երկու պետութիւն ստեղծելու առաջարկը
    Գերմանիայի համար անընդունելի է Թուրքիայի՝ Կիպրոսում երկու պետութիւն ստեղծելու առաջարկը

    Բեռլինը պաշտօնապէս մերժում է Կիպրոսում երկու պետութիւնների ստեղծմամբ հիմնախնդիրը լուծելու տարբերակը, որն առաջարկում է Էրդողանի ռեժիմը: 

  • Մոլեգնած Անգարան
    Մոլեգնած Անգարան

    Սպասելի էր Անգարայի մերժողական կեցուածքն ու կայծակնային հակազդեցութիւնը՝ Ցեղասպանութեան պատմական փաստը ճանչնալու Ա․Մ․Ն․-ի նախագահ Ճօ Պայտընի Ապրիլ 24-ի յանդուգն յայտարարութենէն ետք։ Պայտըն, առանց բառերը ծամծմելու, նոյնիսկ երկու անգամ գործածեց տարիներ շարունակ հպարգելք (taboo) հանդիսացած ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ բառը։

  • ««Բայդէնի խօսքը եւ Էրդողանի թուլութիւնը». Թուրքիան կորցրել է նշանակութիւնը Միացեալ Նահանգների համար». Al-Monitor
    ««Բայդէնի խօսքը եւ Էրդողանի թուլութիւնը». Թուրքիան կորցրել է նշանակութիւնը Միացեալ Նահանգների համար». Al-Monitor

    Գաղտնիք չէ, որ յունւարի 20-ին Ջօ Բայդէնի երդմնակալութիւնից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նեարդայնօրէն սպասում էր» իր ամերիկացի գործընկերոջ զանգին: Անկարայի ընկալմամբ, Վաշինգտոնից ստացւած զանգը պէտք է հաստատէր, որ երկու երկրների յարաբերութիւնները կը շարունակւեն սովորականի պէս, չնայած դեռեւս 2020 թւականին Բայդէնի նախընտրական արշաւի ընթացքում առկայ յայտնի կանխատեսումներին, որ դեմոկրատ նախագահի օրօք Թուրքիային ծանր ժամանակներ են սպասւում: 

  • Էրդողանը մեղադրում է ՀՅԴ-ին եւ հայկական այլ կառոյցներին՝ մուսուլմաններին սպանելու մէջ՝ 1915 թ. հայերի հետ տեղի ունեցածը վերագրելով թուրքերին
    Էրդողանը մեղադրում է ՀՅԴ-ին եւ հայկական այլ կառոյցներին՝ մուսուլմաններին սպանելու մէջ՝ 1915 թ. հայերի հետ տեղի ունեցածը վերագրելով թուրքերին

    Օսմանեան կայսրութիւնում ապրում էին տարբեր կրօնների եւ հաւատալիքների շատ ժողովուրդներ: Այս խաղաղ պայմանները շարունակւեցին մինչեւ տեղի ունեցաւ իրադարձութիւն, որը մեր պատմութեան մէջ մտել է «93 հարբի» անունով (1877-1878 թւականների ռուս-թուրքական պատերազմ. ըստ Հիջրայի՝ 1293 թ.): Օսմանեան կայսրութեան վերջին շրջանում տեղի են ունեցել ռազմական արշաւանքներ արեւմտեան երկրներից: Բալկանեան հողերը պոկւեցին օսմանցիներից այս ճանապարհով սկսւած պատերազմների արդիւնքում: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։