Հա

Ազգային

01/04/2021 - 08:40

ՀՅԴ ՀԳՄ-ն ցաւակցագիր է յղել Արկադի Տէր-Թադէոսեանի մահւան կապակցութեամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր ցաւակցութիւններն է փոխանցում ՀՀ Զինւած ուժերի գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին՝ լեգենդար զօրահրամանատարի մահւան կապակցութեամբ։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր ցաւակցութիւններն է փոխանցում ՀՀ Զինւած ուժերի գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին՝ լեգենդար զօրահրամանատարի մահւան կապակցութեամբ։

Մեծ է նւիրեալ հրամանատարի աւանդը Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրման ռազմագործողութիւնների նախապատրաստման աշխատանքների եւ բուն գործողութիւնների կազմակերպման գործում։ Դրանց թւում առանձնայատուկ տեղ է գրաւում Շուշիի ազատագրման օպերացիան՝ հայոց ռազմարւեստի թագն ու պսակը։

Խորապէս ցաւում ենք, որ մեծանուն զօրահրամանատարը կեանքին հրաժեշտ տւեց՝ սիրելի բերդաքաղաքը եւ Արցախի մեծագոյն հատւածը դաւադրաբար թշնամուն յանձնւած տեսնելով։

Խոնարհո'ւմ Արցախի, հայոց անառիկ Շուշիի համար կեանք նւիրած բոլոր հայորդիների յիշատակին։

Կոմանդոսի անցած հերոսական ճամբան պիտի ուղենիշ դառնայ հայ նորօրեայ սերնդի համար։

Հրամանատարի գործը պիտի' շարունակւի։ Փա'ռք հերոսներին։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

31 մարտի, 2021 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։