Հա

Ազգային

07/04/2021 - 08:52

«Հայ մարդը այսօր յոյս չի կապում մեր երկրի հետ». Իշխան Սաղաթելեան

Մեր առաջին հանդիպումը 2007 թւականին էր, երբ ուսանող էի, իսկ վերջին հանդիպումը՝ 2018 թւականի դեկտեմբերի 6-ին՝ այդ չարաբաստիկ ընտրութիւններից 3 օր առաջ․ սեւանցիներին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Սևան քաղաքի հրապարակում՝ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահաւաքին։

«alikonline.ir»- Մեր առաջին հանդիպումը 2007 թւականին էր, երբ ուսանող էի, իսկ վերջին հանդիպումը՝ 2018 թւականի դեկտեմբերի 6-ին՝ այդ չարաբաստիկ ընտրութիւններից 3 օր առաջ․ սեւանցիներին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Սևան քաղաքի հրապարակում՝ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահաւաքին։

Նա նշեց, որ այն խնդիրները, որոնց մասին Սեւան քաղաքի հրապարակում միասին խօսել են 2.5 տարի առաջ, այսօր հատ-հատ ցաւոտ իրականութիւն են դարձել․ խօսել են Արցախի հիմնահարցի մասին, խօսել են, որ պատահական մարդկանց՝ ուսապարկերի, պէտք չէ ուղարկել խորհրդարան, ովքեր քաղաքացիների շահը չեն կարող պաշտպանել, խօսել են մարզի խնդիրների մասին եւ ասել՝ այս քաղաքական թիմը ի վիճակի չի լինելու պաշտպանել մարդկանց շահերը։ Եւ դա այսօր իրականութիւն է դարձել։

«Ի միջի այլոց, ՔՊ-ական այն պատգամաւորներն, ովքեր այս տարածքից իբրեւ ուսապարկեր եկան՝ ձեզանից 15-20 հազար ձայն հաւաքեցին, յայտնւեցին այդ խորհրդարանում, մաս կազմեցին այս դաւաճանական պրոցեսին, մինչեւ հիմա ձեզանից ներողութիւն չեն խնդրել․ ես խոստանում եմ՝ իրենք ձեզանից ներողութիւն խնդրելու են, որովհետեւ հերթական անգամ խաբել են ձեզ»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, թէ ինչ կատարւեց Հայաստանում․«Մի խմբակ, խաբելով մեր ժողովրդին, խոստացաւ անվտանգութիւն, բարեկեցիկ կեանք, արժանապատիւ ապագայ, բարձր աշխատավարձ, խոստացաւ, որ երեխաները լաւ կրթութիւն են ստանալու։ Այնինչ, 3 տարի անց ունենք կորսւած հայրենիք, 5000-ից աւելի զոհեր, փլուզւած տնտեսութիւն, եւ հայ մարդը այսօր յոյս չի կապում մեր երկրի հետ։

Եթէ ժամանակին Հայաստանից արտագաղթում էին նրանք, ովքեր ապրելու պարզ միջոցներ չունէին, այսօր նաեւ արտագաղթում են մարդիկ, ովքեր ունեն ապրելու հնարաւորութիւն։ Պարզապէս, չեն ուզում ապրել այն իշխանութիւնների հետ, ով դաւաճանել է իր ժողվորդին եւ յոյս չեն տեսնում այս երկրի ապագայի հետ։ Բայց մենք կոչ ենք անում այդ քաղաքացիներին գալ, կանգնել մեր պետութեան կողքին, մեր ժողովրդի կողքին, միասնաբար քշենք այս դաւաճաններին եւ կառուցենք մեր երազած հայրենիքը»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

«Պատերազմից առաջ Գեղարքունիքի մարզը թշնամու հետ սահման ունէր 82 կմ հատւած, պատերազմից յետոյ այդ սահմանը դարձել է 160 կմ». ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ մարզի անվտանգութիւնը ունի լուրջ խնդիրներ․«160 կմ սահման պահելու համար անհրաժեշտ են հսկայական ենթակառուցւածքներ ու ռեսուրսներ։ Պատերազմից յետոյ Հայաստանում կայ 7 հազար տեղահանւած ընտանիք՝ շուրջ 30 հազար մարդ։ Այս իշխանութիւնը ի վիճակի չէ պաշտպանել մեր ժողովրդի շահերը, իրաւունքները, զարգացնել տնտեսութիւնը։ Այս իշխանութիւնը րոպէ առաջ պէտք է հեռանայ յանուն հայ ժողովրդի, յանուն Արցախի, յանուն մեր ապագայի։ Մենք չենք կարող հանգիստ նստել մեր տներում եւ տեսնել, թէ ինչպէս է կործանւում երկիրը։

Մեր մարզը առաջիկայում շատ աւելի կոնկրետ է տեսնելու այդ խնդիրները․ Քարվաճառի ճանապարհը, որն անցնում էր Գեղարքունիքի մարզով, վերջին շրջանում բաւականին տնտեսական ակտիւութիւն էր ցոյց տալիս․ այլեւս այդ ճանապարհը չկայ։ Սոթքի հանքը, որ մեր մարզի տնտեսական ցուցանիշների հետ կապւած բաւականին մեծ ցուցանիշներ ուներ, հիմա հարցականի տակ է դրւած հանքի շահագործումը։ Վարդենիսի շրջանի մեր բնակիչները առաջիկայում զգալու են այն գիւղատնտեսական խնդիրները՝ խոտհարքի, վարելահողերի, անասնապահութեան հետ կապւած, որոնք արդթն թշնամու հսկողութեան տակ են»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա նկատեց, որ 3 տարի շարունակ կառավարութեան անդամները գալիս են Գեղարքունիք, Սեւան, խոստանում միլիոնների ներդրումներ, ճոպանուղի, ճեմուղի, հիւրանոցային տնտեսութիւն, բայց այդ ներդրումները չկան՝ հերթական անգամ խաբել են, ստել են։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։