Հա

Ազգային

07/04/2021 - 10:25

«Շարժումը ունի 100 տոկոս կոնսենսուս՝ այս չարիքի կառավարութիւնը պէտք է հեռանայ»․ Իշխան Սաղաթելեան

Շարժումը չի կարող 100 տոկոսով միակարծիք լինել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Սեւանում՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքից յետոյ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թէ ինչո՞ւ են Շարժման մաս կազմող ԲՀԿ-ն եւ «Հայրենիքը» պատրաստւում ընտրութիւնների, եթէ ՀՅԴ-ի օրակարգում դեռ ընտրութիւնների հարց չկայ։

«alikonline.ir» - Շարժումը չի կարող 100 տոկոսով միակարծիք լինել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Սեւանում՝ Հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքից յետոյ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թէ ինչո՞ւ են Շարժման մաս կազմող ԲՀԿ-ն եւ «Հայրենիքը» պատրաստւում ընտրութիւնների, եթէ ՀՅԴ-ի օրակարգում դեռ ընտրութիւնների հարց չկայ։

«Շարժման անդամ 17-ից աւելի կուսակցութիւններ կան, որոնք ունեն տարբեր մօտեցումներ, բայց Շարժումը ունի 100 տոկոս կոնսենսուս՝ այս չարիքի կառավարութիւնը պէտք է հեռանայ»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա լրագրողների ուշադրութիւնը հրաւիրեց, որ հանրահաւաքին ներկայ էին թէ՛ ԲՀԿ-ի, թէ՛ «Հայրենիք» կուսակացութեան ներկայացուցիչները։

«Մենք ընտրութիւնների օրակարգով դեռ չենք շարժւում, մենք հիմա շարժւում ենք Շարժման ծրագրով, լինելու ենք ՀՀ տարբեր մարզերում, խօսելու ենք մեր ժողովրդի, հասարակութեան հետ, պատրաստւելու ենք Երեւանում աւելի հզօր հանրահաւաքի»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա արձանագրեց, որ մինչ իրենք իրենց ծրագրով շարժւում են, Փաշինեանը թաքուն գնում է գիւղեր՝ առանց իր գրաֆիկը յայտարարելու։

Սաղաթելեանը շատ բնական համարեց, որ ՀՀ քաղաքական դաշտի բոլոր կուսակցութիւնները քաղաքական քննարկումների մէջ են։

Մինչ այդ նա յայտարարել էր, որ ՀՅԴ-ն դեռ չունի որոշում, թէ ընտրութիւններին ինչ ձեւաչափով է մասնակցելու, եւ շարունակում է համոզւած լինել, որ ընտրութիւններ հնարաւոր է չլինեն։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։