Հա

Ազգային

10/04/2021 - 12:00

ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցները խստօրէն դատապարտում են Փաշինեանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականութիւնը

Այս օրերին, երբ հակահայ արշաւի յորձանուտը դիմակայելու իրենց առաքելութեանը հաւատարիմ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ամենուր անհաւասար պայքար են մղում թուրք-ադրբեջանական տանեդմին` «իմքայլական» իշխանութեան ներկայացուցիչների թշնամուն քծնող եւ ազգադաւ ելոյթները լուրջ հարւած են հասցնում տասնամեակների հետեւողական ճիգով ձեռքբերւած Հայ Դատի նւաճումներին եւ օտարման սեպ խրում Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ:

ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցները խստօրէն դատապարտում են Հայաստանի իշխող վարչակազմի այս հակազգային քաղաքականութիւնը, զգուշացնելով` զերծ մնալ արցախեան կապիտուլացիոն յայտարարութիւնները թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող քաղաքական արարքներով ամբողջացնելու քայլերից: Տարածաշրջանային համագործակցութիւնն ու խաղաղ համակեցութիւնը չպէտք է կառուցւեն հայկական շահերի եւ իրաւունքների հաշւին, քանզի սպառնալիքի աղբիւրը եղել եւ մնում են Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրենց պանթուրքիստական մղումներով:

Թուրքանպաստ քաղաքականութիւնը մինչ այժմ դատապարտել են՝

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէն

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէն

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտէն

ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէն

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէն

ՀՅԴ Շւեդիայի Առանձնակի կոմիտէն եւ

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։