Հա

Ազգային

13/04/2021 - 08:26

2017-2020թթ. պետական պարտքն աճել է 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն աճել է 11 տոկոսով․ ՀՅԴ տնտեսագիտական թիմի ընթացիկ վերլուծութիւնները

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում ներկայացրել է ՀՅԴ տնտեսագիտական թիմի ընթացիկ վերլուծութիւնները։

«alikonline.ir»- ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում ներկայացրել է ՀՅԴ տնտեսագիտական թիմի ընթացիկ վերլուծութիւնները։

Ըստ վերլուծութիւնների՝

2017-2020թթ. պետական պարտքն աճել է 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն աճել է 11 տոկոսով։

Պետական պարտքը 31․12․2017թ․ համեմատ 01․03․2021թ․ աճել է 40.4 տոկոսով։ Պետական պարտք/ՀՆԱ յարաբերակցութիւնը 2017թ․ եղել է 58,9 տոկոս, որը 2020թ․ համեմատ աճել է 8.4 տոկոսային կէտով եւ դարձել է 67.3 տոկոս։

2019թ. օտարերկրեայ ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2018թ․ համեմատ կրճատւեց 30 միլիարդ դրամով։ 2020թ․ գրանցւեց օտարերկրեայ ուղղակի ներդրումների արդէն բացասական զուտ ներհոսք՝ 7.1 միլիարդ դրամի չափով։

2020թ. ընթացքում զբաղւածութիւնը կորցրել են 12.8 հազար մարդ։

Գնաճի տեմպն աւելանում է, միջին անւանական եկամուտները գրեթէ չեն աճում, իսկ իրական եկամուտներն էապէս կրճատւում են՝ յանգեցնելով աղքատութեան եւ ծայրայեղ աղքատութեան աւելացման։

2011-2018թթ․ աղքատութեան մակարդակը կայուն նւազել է՝ 2010թ․ 35.8 տոկոսից դառնալով 23.5 տոկոս (նւազումը՝ 12.3 տոկոսային կէտ)։ Իսկ 2018-2020թթ․ աղքատութեան մակարդակը կայուն աճել է 10 տոկոսային կէտով։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։