Հա

Ազգային

13/04/2021 - 09:30

Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թ. առաջին համարը

Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թւականի առաջին համարը բաւականինի մեծ՝ 375 էջ ծաւալով, ինչը կապւած է երկու կարեւոր իրադարձութիւնների՝ 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկւայի պայմանագրի եւ հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի 1921 թ. մարտի 15-ի արդարահատոյց գործողութեան 100-ամեակների առիթով վերլուծական ու փաստաթղթային նիւթերի խոշոր փաթեթների տպագրութեան հետ։

ԱԶԴ

 

Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թւականի առաջին համարը բաւականինի մեծ՝ 375 էջ ծաւալով, ինչը կապւած է երկու կարեւոր իրադարձութիւնների՝ 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկւայի պայմանագրի եւ հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի 1921 թ. մարտի 15-ի արդարահատոյց գործողութեան 100-ամեակների առիթով վերլուծական ու փաստաթղթային նիւթերի խոշոր փաթեթների տպագրութեան հետ։

Իւրաքանչիւրին յատկացւած մօտ՝ 5055 էջերը թոյլ են տւել պրոֆեսոր Արարատ Մ. Յակոբեանին՝ իրականացնելու Մոսկւայի 1921 թ. մարտի 16 (18)-ի պայմանագրի վերաբերեալ մեր հասարակութեանը յուզող շուրջ 12 վիճելի հարցերի սպառիչ քննութիւնը։ Իսկ Երւանդ Գ. Փամբուկեանը նոր բացայայտումներ է արել 1921 թ. մարտի 15-ի արդարահատոյց գործողութեան վերաբերեալ՝ Սողոմոն Թեհլիրեանի «Վերյիշումներ»-ի տպագրութեան ընթացքում «Յուսաբերի»-ի խմբագրութեան եւ Կասաբլանկայում գտնւող հայ վրիժառուի 1951-1953 թթ. նամակների համեմատութեան միջոցով։ Մեր վաստակաշատ ընկերոջ ուշադրութիւնից չի վրիպել այն իրողութիւնը, որ «Վերյիշումներ»-ի պրակների փոխանակութեան ժամանակ Ս. Թեհլիրեանի ձեռագրով կատարւած ուղղումների մի մասն անտեսւել է, ուստիեւ առաջ են եկել անհամապատասխանութիւններ, որոնք պէտք է շտկւեն յաջորդ տպագրութիւններում։ Այս համբերատար ու մանրակրկիտ աղբիւրագիտական աշխատանքը թոյլ է տւել պարզել անգամ գործողութեան պահի (Ս. Թեհլիրեանի բնորոշմամբ՝ «սատկելու վայրկեանի») նկարագրութեան մէջ «Վերյիշումներ»-ի տպագիր օրինակում առկայ թերութիւններն ու բացթողումները։

Գիտագործնական կարեւոր նշանակութիւն ունի երիտասարդ մշակութաբան Արմինե Հ․ Տիգրանեանի կողմից արցախահայութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան իրաւական մեխանիզմների ուսումնասիրութիւնը։ Հեղինակը ներկայացրել է միջազգային իրաւունքի այն նորմերն ու դրանք ամփոփող կոնկրետ փաստաթղթերը, որոնց միջոցով առաջիկայում պէտք է ծաւալւի մեր պայքարը՝ արցախահայութեան իրաւունքների վերականգնման համար։

Երիտասարդ պատմագէտ Գէորգ Ա․ Ճաղարեանը «Վէմ» հանդէսի 2021 թ. առաջին համարում շարունակել է Թոմաս Քարլայլի «Հերոսների, հերոսապաշտութեան եւ պատմութեան մէջ հերոսականի մասին» կոթողային աշխատութեան քննութիւնը, ինչը բացայայտում է հերոսականութեան մեր ընկալման ակունքներում առկայ այն գաղափարները, որոնք շոտլանդացի մեծ պատմագէտից ժամանակին վերցրել է ՀՅԴ հիմնադիրներից Սիմոն Զաւարեանը, իսկ նրանից էլ իր աշակերտը՝ Գարեգին Նժդեհը։ Հերոսների տիպաբանութեան՝ ժամանակի ու միջավայրի հետ ունեցած խորքային կապի մասին Թոմաս Քարլայլի բացայայտումները խիստ արդիական են Արցախեան վերջին պատերազմից յետոյ ուժի եւ ուժի գործօնի մասին մեր ներկայ հայեացքների վերաքննութեան համար։ Քանզի մեր կուսակցութեան հիմնադիրներն առաջնորդւել են շատ աւելի լայն ու գիտականօրէն հիմնաւորւած հայեցակարգով՝ Քարլայլի «Հերոսների, հերոսապաշտութեան եւ պատմութեան մէջ հերոսականի մասին» երկի դրոյթներով։

«Վէմ» հանդէսի 2021 թւականի առաջին համարում տեղ են գտել նաեւ այլ ուշագրաւ հրապարակումներ։ Ներկայացնում ենք նրա Բովանդակութիւնը եւ հայոց ինքնութեան ձեւախեղման նպատակ ունեցող վերջին մեքենայութիւնների վերլուծութեանը նւիրւած Խմբագրականը։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

 

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ

 

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

Արարատ Մ. Յակոբեան

ՄՈՍԿՒԱՅԻ 1921 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի (18-Ի) ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ

 

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Արման Ս. Եղիազարեան

ՍՄԲԱՏ Բ ՏԻԵԶԵՐԱԿԱԼԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Մաս Բ։ Հայոց թագաւորութեան մասնատման գործընթացի խորացումը

 

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Գէորգ Ա․ Ճաղարեան

ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ, ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ

Մաս երկրորդ։ Հերոսն իբրեւ աստւածութիւն, մարգարէ եւ բանաստեղծ

 

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Մարինէ Դ․ Ղազարեան

ՀԱՐԱԶԱՏԻ ԵՒ ՕՏԱՐԻ ՓՈԽԱՌՆՉՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ

Սիմոն Սիմոնեանի «Լեռնականներու վերջալոյսը» ժողովածուում

 

ԼԵԶՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Իւրի Ս. Աւետիսեան

ՓՈԽԱՌՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՈՐՊԷՍ ՀԱՅՈՑ ԼԵԶՒԻ ԲԱՌԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

 

ՄՇԱԿՈՅԹ

Արմինէ Հ․ Տիգրանեան

 

ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ

Էդգար Գ. Յովհաննիսեան

ԿԻԼԻԿԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Եւ Կիպրոսի հայոց թեմի վերակազմաւորումը 1920-1930-ական թթ.

 

ԼՐԱՏՈԻ

Վարդան Զ. Պետրոսեան

ՑԱՒԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ

Աշոտ Ս. Աբրահամեանի յիշատակին

 

ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Սուրէն Թ. Սարգսեան

ԲԱՐՁՐԱՐԺԷ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Սեւրի պայմանագրի եւ ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրաւարար վճռի մասին

 

ԱՐԽԻՒ

Խաչատուր Ռ. Ստեփանեան

ՀՅԴ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ 1921 Թ. ՆԱՄԱԿՆԵՐԸ

ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին

 

ՅԱՒԵԼՒԱԾ

Երւանդ Գ. Փամպուքեան (Պէյրութ)

ՍՈՂՈՄՈՆ ԹԷՀԼԻՐԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Իր յուշագրութեան առաջին տպագրութեան առիթով

 

vemjournal.org

Յարակից լուրեր

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. չորրորդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. չորրորդ համարը

    Որոշ ուշացումով լույս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. վերջին՝ 4-րդ համարը, ինչը կապւած է ոչ միայն «Վէմ Մատենաշարի» հրատարակման, այլեւ հանդէսի գործարքային աշխատակիցների քովիդով վարակւելու փաստի հետ։

  • Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը

    Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 2-րդ համարը՝ Հայաստանի պատմագէտների մի ամբողջ խմբի կողմից կազմւած

    ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ Վ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃԻՌԸ.

    քննական հայեացք 100-ամեայ հեռաւորութիւնից

    կոլեկտիւ աշխատութիւնը, որը բաղկացած է 6 գլխից, առաջաբանից ու վերջաբանից։

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երրորդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երրորդ համարը

    Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թւականի երրորդ համարը՝ 318 էջ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ:

  • «Վէմ»-ի խմբագրական․ Քրիստափորի կտակը
    «Վէմ»-ի խմբագրական․ Քրիստափորի կտակը

    Հերոսը հասկանում է ժամանակի հրամայականը, որքան էլ այն դաժան լինի իր եւ իր շրջապատի համար եւ ընդունում է նրանից բխող մարտահրաւէրը որպէս սեփական ճակատագիր։ Այդ պատճառով ազգի հաւաքական կեցութեան վրայ կախւած գոյութենական մարտահրաւէրին դիմակայելու համար Քրիստափորը գործնական գետնի վրայ տեղափոխեց շուրջ մէկ հազարամեակ անլուծելի թւացող խնդրի լուծումը՝ պառակտւած ու մարտական փորձառութիւնից գրեթէ զրկւած հայերին յեղափոխական բանակի վերածելու խնդիրը։

  • Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երկրորդ համարը
    Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2020 թ. երկրորդ համարը

    Ընթերցողի դատին է ներկայացւում «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թւականի երկրորդ համարի էլեկտրոնային տարբերակը՝ 355 էջ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։