Print this page
15/04/2021 - 09:40

Երբեք չնսեմացնէք ձեր զաւակների հերոսականութիւնը

Ուզում եմ երբեք չնսեմացնէք ձեր զաւակների հերոսականութիւնը եւ երբեք չասէք, թէ իզուր եղաւ այդ ամէն ինչը, այդ ամէն ինչը իզուր կը լինէր, եթէ մենք այստեղ նստած չլինէինք եւ Երեւանն ու Հայաստանը չլինէր, իրենց պայքարի արդիւնքում է, որ մենք այսօր այստեղ ենք, այդ «իզուր» բառը դաւաճանութիւն է մեր տղերքի հանդէպ․ իր ելոյթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարօն Տօնոյեանը ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգեւատրման արարողութեանը։

«alikonline.ir» - Երէկ՝ ապրիլի 14-ին, Յակոբ Պարոնեանի անւան թատրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգեւատրման արարողութիւնը: Արցախի համար մղւած մարտերում հերոսաբար զոհւած գումարտակի 27 նահատակներից երկուսը յետմահու պարգեւատրւեցին Արցախի Հանրապետութեան «Մարտական խաչ» շքանշանով, միւսները՝ «Արիութեան համար» մեդալով:

Ուզում եմ երբեք չնսեմացնէք ձեր զաւակների հերոսականութիւնը եւ երբեք չասէք, թէ իզուր եղաւ այդ ամէն ինչը, այդ ամէն ինչը իզուր կը լինէր, եթէ մենք այստեղ նստած չլինէինք եւ Երեւանն ու Հայաստանը չլինէր, իրենց պայքարի արդիւնքում է, որ մենք այսօր այստեղ ենք, այդ «իզուր» բառը դաւաճանութիւն է մեր տղերքի հանդէպ․ իր ելոյթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարօն Տօնոյեանը ՀՅԴ «Կամաւորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգեւատրման արարողութեանը։

«Ես ոչ թէ Դաշնակցութեան գումարտակն է, դրա համար եմ ասում, ես նկատի ունեմ պատերազմի բովով անցած մեր զինծառայողներին։ Մեզ թելադրւում է հէնց դա՝ որպէսզի մենք չհերոսականացնենք մեր տղաներին, որպէսզի մենք հպարտանալու հնարաւորւթիւն էլ չունենանք, եւ շատերը միամտաբար վերցնում են դա։ Մեր տղերքը ո՛չ միամտաբար, ո՛չ էլ պակաս կազմակերպւածութեան զոհ են դարձել․ կամաւորը իր առաջադրանքը կատարել է, իր նւիրումը արել է իր հայրենիքի հանդէպ»,- ասաց Տարօն Տօնոյեանը։

Նա նշեց, որ մենք՝ ողջ մնացածներս, պիտի կարողանանք այդ առուծախը մեր տղաների շիրիմներից հեռու պահել։

«Ինձ համար այդ տղաները հաւասար են Կարոտին, Պետոյին, Ասկոլկին, Դուշման Վարդանին, թող մեր բոլորի համար նրանք նոյնը լինեն, նրանք մեր հերոսներն են»,- ասաց Տարօն Տօնոյեանը։

Յարակից լուրեր