Հա

Ազգային

15/04/2021 - 11:20

«Արթուրից յետոյ իշխանութիւն-ժողովուրդ անջրպետը տարիների ընթացքում խորացաւ, խաթարեց մեր միասնականութիւնը». Վահրամ Բալայեան

Երէկ` ապրիլի 14-ին, ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի մահւան 29-րդ տարելիցի կապակցութեամբ Ստեփանակերտի քաղաքային յուշահամալիր են այցելել եւ նրա շիրիմին ծաղիկներ են խոնարհել ու յարգանքի տուրք մատուցել ԱՀ Անվտանգուեան խորհրդի նախագահ Վիտալի Բալասանեանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ՀՅԴ գաղափարակից ընկերները, ԱՀ ԱԺ պատգամաւորներ, ՀՕՄ-ուհիներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամներ, Արթուր Մկրտչեանի ընտանիքը եւ հարազատները:

«alikonline.ir» - Երէկ` ապրիլի 14-ին, ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի մահւան 29-րդ տարելիցի կապակցութեամբ Ստեփանակերտի քաղաքային յուշահամալիր են այցելել եւ նրա շիրիմին ծաղիկներ են խոնարհել ու յարգանքի տուրք մատուցել ԱՀ Անվտանգուեան խորհրդի նախագահ Վիտալի Բալասանեանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ՀՅԴ գաղափարակից ընկերները, ԱՀ ԱԺ պատգամաւորներ, ՀՕՄ-ուհիներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան անդամներ, Արթուր Մկրտչեանի ընտանիքը եւ հարազատները:

«Ապառաժ»-ը ներկաների հետ զրուցել է Արցախի պետականութեան կերտման գործում Արթուր Մկրտչեանի դերի մասին:

Խօսելով Արթուր Մկրտչեանի մասին՝ ԱՀ ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը նրան դասեց մեծերի շարքին:

«Այս պատերազմի պարտութեան արդիւնքում միայն գիտակցեցինք, որ պարտւել ենք նաեւ այն պատճառով, որ արժեզրկել էինք մեր հերոսներին: Հիմա առաւել քան երբեւէ պէտք է փայփայել, ամէն օր ապրել նրանց թողած աւանդներով, իսկ Արթուր Մկրտչեանը մեզ թողել է ազատ ու անկախ հայրենիք, որը մենք չկարողացանք պահել. չգնահատեցինք: Այսօր այս իրավիճակում ինձ համար դժւար է խօսել այդ մասին: Երեւի պիտի գայ այն ժամանաը, երբ մենք վերադարձնելով մեր հայրենիքի կորուսեալ մասը, կը կաորղանանք գալ ու հպարտօրէն կանգնել նրանց շիրիմների առջեւ ու ասել, որ մենք ձեզ չդաւաճանեցինք»,- «Ապառաժ»-ի հետ զրոյցում ասաց Մետաքսէ Յակոբեանը:

Մետաքսէ Յակոբեանը Արթուր Մկրտչեանին համարեց Արցախի պետականութեան հիմնադիր: «Նա է ամբողջ հայ ազգին տւել ազատ ու անկախ Արցախի գաղափարախօսութիւնը»,- ընգծեց նա:

ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը բնութագրելով Արթուր Մկրտչեանին, նշեց, որ նրան յատուկ է ազնւութիւնը, մարդասիրութիւնը, չնայած երիտասարդ տարիքին՝ քաղաքական պրոցեսներին համաքայլ շարժւելու ունակութիւնը, որը նա օգտագրծում էր ի շահ Արցախի Հանրապետութեան: «Արթուր Մկրտչեանին ոչ միայն բախտ է վիճակւել դառնալ նոր ձեւաւորւող ԱՀ առաջին ղեկավարը, այլ միաժամանակ ուրոյն կերպար դառնալ որպէս քաղաքական գործիչ»,- ասաց Վահրամ Բալայեանը:

Վահրամ Բալայեանի կարծիքով, այս 30 տարիների ընթացքում երբեմն շեղւել ենք այն ճանապարհից, որը ուղեգծւել էր հանրապետութեան առաջին ղեկավարի կողմից:

«Շեղւեցինք, որովհետեւ օրւայ իշխանութիւնների համար աւելի շահեկան էր իշխանութեան պահպանումը: Այս ճանապարհով գնալով մեր հանրութեանը վերածեցին «ձայն տւող» մասսայի: Հանրային շրջանակում աւելի շատ զարգացաւ նիւթապաշտութիւնը, պատեհապաշտութիւնը, իսկ պետութեան հանդէպ պատասխանատւութիւնը, ցաւօք սրտի սկսեց քայլ առ քայլ մարել՝ մեզ վերադարձենելով մինչ 88-ական թւականներ: Այս հանգամանքները թոյլ չտւեցին մեզ որպէս պետություն կայանալ, եւ դիմակայել այն մարտահրաւէրներին, որոնք սպասւում էին մեզ առաջիկայում եւ ըստ էութեան կորցրինք մեր երկիրն ու մեր հազարաւոր երիտասարդներին»,- ասաց Վահրամ Բալայեանը:

Կարեւորելով իշխանութեան եւ ժողովրդի միջեւ ձեւաւորւող յարաբերութիւնները, նա նշեց, որ այն ժամանակ ժողովուրդը Արթուր Մկրտչեանի հանդէպ վստահութիւն ու հաւատ ունէր, ինչն էլ ամենակարեւորն էր երկիրը պահելու գործում, ապա աւելացրեց, որ Արթուրից յետոյ իշխանութիւն-ժողովուրդ անջրպետը տարիների ընթացքում խորացաւ, խաթարեց մեր միասնականութիւնը եւ երկիրը հասցրեց կործանման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։