Հա

Ազգային

20/04/2021 - 11:20

Յուսալուց չամաչելու համար

2020 թ. աշնան պատերազմական ահաւոր օրերից յետոյ Արցախը կանգնած է լինել-չլինելու դէմ յանդիման: Կրած պարտութիւնը եւ դրա հետեւանքով հայութեան նւաստացմանն ուղղւած՝ թշնամու կողմից օրէցօր ահագնացող գործողութիւնները մեր ժողովրդի մէջ մարում են յոյսը Հայրենիքի եւ լինելիութեան հանդէպ:

2020 թ. աշնան պատերազմական ահաւոր օրերից յետոյ Արցախը կանգնած է լինել-չլինելու դէմ յանդիման: Կրած պարտութիւնը եւ դրա հետեւանքով հայութեան նւաստացմանն ուղղւած՝ թշնամու կողմից օրէցօր ահագնացող գործողութիւնները մեր ժողովրդի մէջ մարում են յոյսը Հայրենիքի եւ լինելիութեան հանդէպ:

Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը Նոր Կտակարանից՝ «Յոյսը երբեք չի ամաչեցնում» նախադասութիւնը հռչակել է որպէս 2021 թւականի կարգախօս: Յոյսն արթնանում է այն ժամանակ, երբ օժտւած է լինում հաւատի գործօնով, իսկ հաւատն ամրապնդւում՝ յանուն նրա պայքարով:

Կորցրել ենք Հայրենիք: Կորցրել ենք այն՝ ոչ միայն նիւթական առումով, այլ մարդկային հոգիներն են պարպւել: Իսկ իշխանութիւնը փորձում է այդ՝ ոչ նիւթական հպարտութիւնն ու հայրենակերտման պատւի զգացումը լցնել նիւթականով:

Կորցրել ենք Հայրենիք: Հայրենիքը ոչ բնակարան է, ոչ ասֆալտ, ոչ դրամական փոխհատուցում: Այս իրավիճակում նման նիւթական արժէքների յոյսով ապրելու գաղափարով մարդկանց սնելը ոչ միայն ամօթալի է, այլեւ՝ անբարոյականութիւն:

Մերօրեայ իշխանաւորներն ընտրել են այս անպատւաբեր ուղին՝ բնակարանաշինութիւնն ու ասֆալտը, աջակցութիւններն ու փոխհատուցումները փորձելով ներկայացնել որպէս «աննախադէպութիւն», կառավարման, արդիւնաւէտ աշխատանքի արդիւնք: Այս ձեւով մարդկանց մէջ փորձում են յո՞յս արթնացնել. ամօթաբեր է լինելու այդ յոյսը:

Իրական յոյսը միայն կարելի է վերագտնել Հայրենիքի ամբողջականութիւնը վերականգնելու ուղղութեամբ տարւող պայքարով: Հայ ժողովրդի Հայրենիքը ազգային ոգի ու պատւախնդրութիւն ունեցող հայի համար Քարվաճառն էլ է, Կովսականն էլ, Ջրականն ու Ակնան էլ, Վանն ու Մուշն էլ, սրբազան լեռ Արարատն էլ…

Իսկ այն ստահակները, ովքեր այսօր փորձում են բնակարանի ու «լաւ կեանքի» խոստման հաշւին հայի մէջ յոյս արթնացնել, պէտք է պատասխան տան ոչ միայն հայրենազուրկ եւ որդեկորոյս ազգի առաջ, այլ նաեւ՝ գալիք սերունդների:

Պարտութեան խարանն իրենց ճակատին դաջածները պատմութեան մէջ յիշատակւելու են որպէս դաւաճաններ: Նրանց ծափահարողները, նրանց բեմադրութիւններում դեր ստանձնած իշխանաւորներն անխուսափելիօրէն արժանանալու են նոյն ճակատագրին:

Միայն կորուսեալ Հայրենիքը վերականգնելու պայքարով է հնարաւոր՝ ապագայի հանդէպ յոյսով լցնել ունայնացած հոգիները: Այդ յոյսն է, որ չի ամաչեցնի:

 

«Ապառաժ»-ի խմբագրական

17 ապրիլ, 2021 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։