Հա

Ազգային

22/04/2021 - 09:30

ԱՄՆ աւելի քան 100 կոնգրեսականներ Բայդէնին կոչ են արել յստակ եւ ուղղակիօրէն ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

106 ամերիկեան կոնգրեսականներ նախագահ Բայդէնին կոչ են արել ապրիլի 24-ի իր առաջիկայ յայտարարութեան մէջ յստակ եւ ուղղակիօրէն ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: 

«alikonline.ir» - 106 ամերիկեան կոնգրեսականներ նախագահ Բայդէնին կոչ են արել ապրիլի 24-ի իր առաջիկայ յայտարարութեան մէջ յստակ եւ ուղղակիօրէն ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը:

«Մենք շնորհակալութիւն ենք յայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին, նրա գործընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր ստորագրել են նախագահ Բայդէնին ուղղւած այս երկկուսակցական կոչը՝ Ամերիկայի պատմութեան մէջ տաբուի ամենաերկար կանոնին վերջ դնելու համար»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

«Հայոց Ցեղասպանութեան դատապարտման հարցում միանալով ԱՄՆ Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին՝ Սպիտակ տունը կարող է այս շաբաթ նշանաւորել Անկարայի ժխտումներին Ամերիկայի մեղսակցութեան ամօթակի դարաշրջանի աւարտը»:

Բայդէնին ուղղւած իրենց նամակում ամերիկեան օրէնսդիրները նշել են. «Մենք գիտենք, որ սա մի խնդիր է, որին դուք ծանօթ էք Սենատում եւ փոխնախագահի պաշտօնում աշխատելուց ի վեր: Մենք գնահատում ենք նաեւ, որ դուք, որպէս փոխնախագահ, ներկայ էք եղել Հայոց Ցեղասպանութեան յիշատակի միջոցառմանը 2015-ին»:

Կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ իր առաջադրման ընթացքում նախագահ Բայդէնը խոստացել է, որ պաշտօնապէս կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: «Ահա թէ ինչու ես միացայ իմ շատ գործընկերների, որպէսզի համոզեմ նրան պահել այս խոստումը եւ դրանով ուղղել տասնամեակների սխալները: «Ցեղասպանութիւն» բառը մեծ նշանակութիւն ունի, քանի որ ցեղասպանութիւնը ոչ թէ անցեալի, այլ այսօրւայ խնդիր է: Եւ պատմելով ճշմարտութիւնը պատմութեան այս սարսափելի ժամանակաշրջանի մասին, հրաժարւելով լռութիւն պահպանելուց եւ այն անւանելով ցեղասպանութիւն՝ մենք կարող ենք երաշխաւորել, որ Միացեալ Նահանգները այլեւս երբեք մեղսակից չի լինի»:

Յարակից լուրեր

  • 2 ժամից մի փոքր աւելի. Պուտինն ու Բայդէնը տեսակապով բանակցել են
    2 ժամից մի փոքր աւելի. Պուտինն ու Բայդէնը տեսակապով բանակցել են

    Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջօ Բայդէնի միջեւ տեսակապով բանակցութիւնները տեւել են երկու ժամից մի փոքր աւելի:

  • Բայդէնը Պուտինի հետ զրոյցից առաջ խորհրդակցութիւն կանցկացնի եւրոպացի գործընկերների հետ
    Բայդէնը Պուտինի հետ զրոյցից առաջ խորհրդակցութիւն կանցկացնի եւրոպացի գործընկերների հետ

    ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը, մինչ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրոյցը, խորհրդակցութիւն կանցկացնի եւրոպացի գործընկերների հետ: 

  • Պուտինն ու Բայդէնը դեկտեմբերին վիրտուալ զրոյց կանցկացնեն
    Պուտինն ու Բայդէնը դեկտեմբերին վիրտուալ զրոյց կանցկացնեն

    ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը եւ նրա օգնականները պատրաստւում են այս տարւայ դեկտեմբերին ամերիկացի առաջնորդի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վիրտուալ զրոյցին։ 

  • Աւստրալիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ժամանակի հարց է
    Աւստրալիայի կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ժամանակի հարց է

    Աւստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝  Օսմանեան կայսրութեան կողմից 1915-1923 թւականների ընթացքում հայերի, ասորիների ու յոյների դէմ իրականացւած ցեղասպանութիւնները ճանաչելու գործադիրին ուղղւած կոչը կարեւոր ձեռքբերում է: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Հայկ Գայսէրեանն՝ աւելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարւել տեղի յոյն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ:

  • Մեծն Բրիտանիոյ յապաղումը
    Մեծն Բրիտանիոյ յապաղումը

    Մեծն Բրիտանիան միտ ալ, իր նիւթական եւ քաղաքական հաշիւները նկատի ունենալով (մեր բառարանին մէջ անոր տուած են «մութ» որակումը), աւանդականօրէն համակրանք ցոյց չէ տուած Հայաստանին եւ հետեւողականօրէն արհամարհած է Հայ Դատը։ Նորագոյն ցայտուն օրինակը դրսեւորուեցաւ տարի մը առաջ, 44-օրեայ պատերազմի օրերուն, անոր որդեգրած դիրքորոշումներով, մինչեւ իսկ Մ․Ա․Կ․-էն ներս։ Այլ ցուցանիշներ էին, պատերազմի նախօրեակին, ազերիներու կազմակերպած հաւաքներն ու ցոյցերը Լոնտոնի մէջ Հայաստանի դեսպանատան առջեւ, որոնք պարզ ու պատահական դէպքեր չէին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։