Հա

Ազգային

22/04/2021 - 09:40

«Ու պատմութիւնը կարձանագրի, որ պարտութիւնից վեց ամիս անց սա դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտօնը». Լիլիթ Գալստեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն անդրադառնալով Սիւնիքի երէկւայ դէպքերին ֆէյսբուքի իր էջում գրել է.

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն անդրադառնալով Սիւնիքի երէկւայ դէպքերին ֆէյսբուքի իր էջում գրել է.

«Նողկալին որքան ուժ ունի խայտառակւում է, նւաստանում՝ արժեզրկելով Հայաստանի պետականութեան եւ հեղինակութեան վերջին փշրանքները։ Ինքը չի կարող կորցնել այն, ինչը երբեք չի ունեցել, ինքը չի կանգնում ոչնչի առջեւ, ինքն իր «յանձնառութիւնը» մինչեւ վերջ իրագործելու դիւային սեւեռում ունի...

Կորցնում, խայտառակւում եւ փսորում ենք մենք՝ որպէս ազգ եւ պետականութիւն։

Եւ սա՝ երկիրն արհաւիրքի մատնածը, շարունակում է դաւադիրին ու ստորաքարշին բնորոշ էութեամբ՝ խլուրդաքայլ ու ստորաքարշ ամէն բան անել գիշերւայ ու մթի քողի տակ...

Ալիեւի ցինիկ ագրեսիան, մեր ինքնիշխանութեան դէմ իրական սպառնալիքներն անպատասխան թողած դաւաճանը ներքին նւաճող է, սա որոշել է գիշերով «նւաճել» Սիւնիքը։ Ու «նւաճումից» առաջ հրահանգել է մաքրել Սիւնիքը նախկին ուժայիններից...

Զարմանալի զուգադիպութեամբ այնտեղ են ԱՄՆ դեսպանն ու ՀՀ նախագահը։ Հաւանաբար սահմանի միւս կողմում էլ էրդողանն ու Ալիեւն են...

Ու մինչ ռուսական պաշտօնական շրջանակները հերթական անգամ մերկացնում են ստախօսին՝ հաստատելով, որ Իսկանդեր չի գործարկւել, հետեւաբար չի էլ պայթել Շուշիիում, մինչ ԵԽԽՎ-ում սրա ուսապարկերը հերթական անգամ դատարկ զրնգոցով են դրսեւորւում, սրա գիշերւայ այցից պայթում է Սիւնիքը, արժանապատիւ սիւնեցին...

Մարտական ֆիլմից ճիւաղի նահանջ յիշեցնող սրա այցն ու արկածները բոլորովին էլ չեն ուրախացնում․ սա արդէն երրորդ տարին շարունակւող ազգային ողբերգութիւն է, մեր բոլորի ողբերգութիւնը, մեր ապագան սեւացնող ողբերգութիւն․․․

Ու պատմութիւնը կարձանագրի, որ պարտութիւնից վեց ամիս անց սա դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտօնը...»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։