Հա

Ազգային

22/04/2021 - 10:55

«Պէտք է շարունակենք մեր պայքարը»․ Մուրադ Փափազեան

Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան տարելիցի միջոցառումներն անցկացւելու են բազմամարդ: Չնայած համավարակին, Ֆրանսիայի հայ համայնքը նախատեսում է մեծ թւով մասնակիցներ ներգրաւել՝ ընդգծելով պահանջատիրական ձեռնարկների կարեւորութիւնը:

«alikonline.ir» - Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան տարելիցի միջոցառումներն անցկացւելու են բազմամարդ: Չնայած համավարակին, Ֆրանսիայի հայ համայնքը նախատեսում է մեծ թւով մասնակիցներ ներգրաւել՝ ընդգծելով պահանջատիրական ձեռնարկների կարեւորութիւնը: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը նշեց, որ այժմ ընթանում են միջոցառումների կազմակերպման աշխատանքներ՝ կատարելով որոշ յստակեցումներ:

«Մենք կապի մէջ ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ: Պէտք է աշխատենք, որ պատշաճ ձեւով կազմակերպւեն Հայոց Ցեղասպանութեան տարելիցի միջոցառումները: Աշխատում ենք, որպէսզի ներկայ լինեն կառավարութեան ներկայացուցիչները, Փարիզի քաղաքապետը, շրջանների ներկայացուցիչները, պատգամաւորները: Անշուշտ, պահպանելու ենք հակահամաճարակային կանոնները: Յարգելով օրէնքները՝ մենք պէտք է կազմակերպենք ապրիլի 24-ի պահանջատիրական միջոցառումները: Չէինք կարող 2021 թւականի ապրիլի 24-ին լուռ մնալ»,- ասաց Մուրադ Փափազեանը:

Մուրադ Փափազեանի խօսքով, այն, ինչ տեղի ունեցաւ 2020 թւականին Արցախում հայերի դէմ, անընդունելի է եւ այդ ուղղութեամբ կարեւոր շեշտադրումները տեղ են գտնելու Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած միջոցառումներում, ներկայացուցիչների ելոյթներում: Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի մասնակցութեան, վերջինիս ծաւալապաշտական քաղաքականութեան մասին, ըստ Մուրադ Փափազեանի, պէտք է բարձրաձայնել, աշխատել, որպէսզի միջազգային հանրութիւնը դատապարտի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողութիւնները:

«Ադրբեջանը պատերազմում յաջողութիւն գրանցեց, որովհետեւ Թուրքիան իր կողքին էր, ոչ միայն մասնագէտներով, տեխնիկայով, այլեւ ջիհադիստներով: Պէտք է շարունակել բարձրաձայնել, քննադատել, որպէսզի միջազգային հանրութիւնը դատապարտի Թուրքիայի գործողութիւնները: Յանուն մեր զոհւած երիտասարդների պէտք է շարունակենք մեր պայքարը: Պէտք է աշխատենք յանուն Արցախի վերականգնման: Սա կարեւոր է, Արցախը պէտք է վերագտնի իր հայկական սահմանները»,- նշեց Մուրադ Փափազեանը:

Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի միջոցառում է կազմակերպւելու կէսօրին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մօտ: Նախատեսւած են պահանջատիրական երթեր տարբեր քաղաքներում, կը լինեն հաւաքներ Թուրքիայի դիւանագիտական ներկայացուցչութիւնների մօտ:

Յարակից լուրեր

  • Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ
    Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ

    Կառավարութիւնը պարտաւոր է ճանաչել՝ Ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն է. Այսպէս է Էքսպրեսըն թերթի խմբագրականի խորագիրը 3 մայիսի 2021 համարին մէջ։

    Արտաքին գործոց նախարար Անն Լինտէի տարօրինակ յայտարարութեան հետ կապուած քննարկումները կը շարունակուին Շուէտիոյ մէջ. Նախարարը թուիթերեան մէկ գրառութեամբ ցեղասպանութիւնը կը փոխարիներ խոշտանգում բառով, Ես կը փորձեմ կարճ ակնարկ մը կատարել Բայդընի կողմէ ցեղասպանութիւն բառի օգտագործման եւ Շուետիոյ մէջ անոր ստեղծած արձագանքներու մասին:

  • Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը
    Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը

    Ասիայի եկեղեցիների խորհուրդը (կազմւած Ասիայի ողջ տարածքում գտնւող երկրների քրիստոնեայ եկեղեցիներից, ներառեալ Հայաստանեայց եկեղեցին), զօրակցելով հայ եկեղեցուն եւ ժողովրդին, իր գոհունակութիւնն է յայտնում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով, եւ իր հերթին միանում է աշխարհի խաղաղասէր մարդկութեանը, դատապարտելով ամէն տեսակի բռնութիւն, պատերազմ ու ժողովուրդների խաղաղ կեանքը խանգարող որեւէ արարք։

  • 907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար
    907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար

    ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւնը վերջ դրեց ԱՄՆ արտաքին քաղաքականութեան մէջ խօսքի ազատութեան սահմանափակմանն ուղղւած ամենաերկարատեւ պատմութիւնն ունեցող գործելակերպին՝ Թուրքիայի կառավարութեանը յստակ ուղերձ յղելով, որ ոչ թէ Էրդողանը, այլ ԱՄՆ-ն է որոշողը՝ ինչպէս դատապարտել, ոգեկոչել եւ անդրադառնալ այս յանցագործութեան հետեւանքներին։ 

  • Նկատառումներ` արձանագրուած քաղաքական մեծ կէտի վերաբերեալ
    Նկատառումներ` արձանագրուած քաղաքական մեծ կէտի վերաբերեալ

    Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտըն Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալով, իբրեւ Միացեալ Նահանգներու այդ քայլը կատարած առաջին նախագահ` ապահովեց պատմութեան մէջ իր պատուական տեղը:

  • Արգենտինական ակումբը խաղացել է Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նւիրւած մարզաշապիկներով
    Արգենտինական ակումբը խաղացել է Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նւիրւած մարզաշապիկներով

    Արգենտինական «Դեպորտիւօ Արմենիօ» ակումբը յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։