Հա

Ազգային

22/04/2021 - 21:00

«Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են աջակցել Փաշինեանին, նա իրենց շահերի սպասարկուն է». Կիրօ Մանոյեան

Ալիեւն սպառնում է ուժով միջանցք բացել Սիւնիքում, իսկ Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն չի պաշտպանում սիւնեցու անվտանգութիւնը, հակառակը՝ նրան խանգարում է իր ներքաղաքական հաշւարկներով՝ կոտրելով սիւնեցու քաղաքական կամքը. վարչապետի աթոռին կառչածը հաւատացել է, որ այլ մարզեր իր այցելութիւններն իբր լաւ են ընկալւել, հաւատացել է իր իսկ թատրոնին, Սիւնիքում դա չի ստացւել: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Ալիեւն սպառնում է ուժով միջանցք բացել Սիւնիքում, իսկ Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն չի պաշտպանում սիւնեցու անվտանգութիւնը, հակառակը՝ նրան խանգարում է իր ներքաղաքական հաշւարկներով՝ կոտրելով սիւնեցու քաղաքական կամքը. վարչապետի աթոռին կառչածը հաւատացել է, որ այլ մարզեր իր այցելութիւններն իբր լաւ են ընկալւել, հաւատացել է իր իսկ թատրոնին, Սիւնիքում դա չի ստացւել: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«Փաշինեանը խոստացել է մօտ օրերս հրաժարական տալ, այդ որոշման վրայ կարող են ազդել նաեւ Սիւնիքի դէպքերը։ Անիմաստ է պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ իշխանութեան քայլերի մէջ տրամաբանութիւն փնտրելը։ Մեր ԱԳՆ-ն վերջերս միայն հակադարձեց Զանգեզուրի միջանցքի մասին Բաքւի պնդումներին, բայց փաստն այն է, որ Ալիեւը ոչ միայն սպառնում է մեզ, այլեւ թուրքալեզու միւս պետութիւնների առաջնորդներին աւետում է իրենց երազանքի իրականացման մասին»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Մանոյեանի՝ այս իշխանութիւնը նոյնիսկ ցանկութեան դէպքում որեւէ բան չի կարող անել, քանի որ պարտւած է, արտաքին ճակատում ոչինչ չի անում, ներքին ճակատում էլ կոտրում է դիմադրութիւնը. «Ռուսաստանն ու Իրանը, ելնելով իրենց շահերից, փորձում են դիմադրել Մեղրիի միջանցքի բացմանը, դա համընկնում է ՀՀ տարածքային ամբողջականութեան շահի հետ, բայց այս իշխանութիւնը չի հասկանում դա։ Պոտենցիալ շահագրգիռ երկրները տեսնում են, որ Հայաստանը տարւած է աթոռակռւով եւ պատրաստ է զիջել, իրենք հօ չե՞ն պաշտպանելու մեր անվտանգութիւնը։ Այս իշխանութիւնների ամէն օրը վտանգաւոր է հայ ժողովրդի համար»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ իշխանութիւնը հակասական պատգամներ է ուղղում աշխարհին, ԱԳՆ-ն մի բան է ասում, վարչապետն ու քաղաքական մեծամասնութիւնը՝ մէկ այլ բան, դա ակնյայտ է Թուրքիայի օրինակով. «Անվտանգութեան խորհրդի քարտուղարն ասում է՝ շտկումներ պիտի անենք Թուրքիայի մասով, ԱԳ նախարարն ասում է՝ տեղեակ չենք հայ-թուրքական գործընթացից, իմքայլականները խօսում են թշնամանքը բացառելու մասին, իսկ Թուրքիան շարունակում է իր թշնամական քաղաքականութիւնը։ ՀՀ իշխանութիւնների կողմից ոչ միայն հակազդեցութիւն, այլեւ անգամ արձագանք չկայ այս ամենին»:

Կիրօ Մանոյեանի պնդմամբ՝ գերտէրութիւնները մտածում են, որ եթէ Հայաստանը հրաժարւել է իր ազգային-պետական նպատակներից, նախեւառաջ՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից, իրենք ինչո՞ւ պիտի ճանաչեն այն: «Այսօր թուրք-ամերիկեան յարաբերութիւններն այնպիսին են, որ Հայաստանը կարող էր սերտացնել ԱՄՆ-ի հետ իր յարաբերութիւնները, ընդ որում՝ ոչ ի հաշիւ Ռուսաստանի կամ Իրանի։ Դժբախտաբար, այս իշխանութիւնը չի կարող որեւէ բան անել։ Թուրքիայի խորհրդարանն օրեր առաջ զեկոյց հրապարակեց, որով արցախեան վերջին պատերազմի հարցով կոչ է անում միջազգային ատեաններին Հայաստանի դէմ քայլեր ձեռնարկել, իսկ մերոնք խօսում են թշնամանքի վերացման մասին։ Սա ոչ միայն պարտւածի, այլեւ գլուխը կորցրածի պահւածք է, երբ ասում են՝ իրավիճակ է փոխւել, ի՞նչ է, գնանք երկրպագե՞նք Թուրքիային։ Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են աջակցել Փաշինեանին, նա իրենց շահերի սպասարկուն է»,- ամփոփել է Կիրօ Մանոյեանը:

 

Դաւիթ Սարգսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։