Հա

Ազգային

23/04/2021 - 15:20

«Մի քանի հարիւր միլիոն դոլարի կամ միլիարդի համար սահմանի բացում մուրալը եւս դաւաճանութիւն է»․ Հրաչ Վարժապետեան

«Լուրեր․com»-ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան օրւան ընդառաջ զրուցել է Եւրոպայում գործունէութիւն ծաւալող դաշնակցական, քաղաքական եւ հասարակական գործիչ Հրաչ Վարժապետեանի հետ՝ պարզելու, թէ ինչպիսի՞ կարծիք ունի հայ-ադրբեջանական յարաբերութիւնների, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման հետեւանքների, իշխանութիւնների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերեալ։

«alikonline.ir» - «Լուրեր․com»-ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան օրւան ընդառաջ զրուցել է Եւրոպայում գործունէութիւն ծաւալող դաշնակցական, քաղաքական եւ հասարակական գործիչ Հրաչ Վարժապետեանի հետ՝ պարզելու, թէ ինչպիսի՞ կարծիք ունի հայ-ադրբեջանական յարաբերութիւնների, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման հետեւանքների, իշխանութիւնների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերեալ։

 

- Պարոն Վարժապետեան, ի՞նչ էք պատրաստւում անել ապրիլի 24-ին ընդառաջ։ Արդեօք ակցիաներ, հաւաքներ լինելո՞ւ են։

- Անշուշտ, այդ օրը տեղի պէտք է ունենան հաւաքներ, երթեր՝ թրքական դեսպանատների եւ հիւպատոսարանների առջեւ, Փարիզի, Մարսէլի, Լիոնի, Վալանսի եւ այլ քաղաքների մէջ: Ցեղասպանութեան ոգեկոչումը մեզ համար սրբազան պարտք է, եւ ոչ՝ սոսկ նշումներ, այլ՝ պահանջատիրութեան վերահաստատում՝ ներազգային եւ քաղաքական մակարդակով: Թուրքիայից մեր պահանջատիրութիւնը անդառնալի է:

 

- Ի՞նչ դիրքորոշում ունէք ՀՀ ներկայ իշխանութիւնների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերեալ:

- Դիրքորոշում յայտնելուց առաջ նախ ասեմ, որ այս ողորմելի իշխանութիւնները եւ իրենց վարքագիծը ոչ մի արժէք չեն ներկայացնում: Նրանք հեղինակազրկւած ու բարոյալքւած են թէ՛ սեփական ազգի, թէ՛ միջազգային հանրութեան կողմից: Հետեւաբար, իրենց վարած թրքամէտ քաղաքականութիւնն արժէք չունի նոյնիսկ Անկարայի համար, որովհետեւ թշնամի պետութիւնը լաւ գիտի, որ հայ ազգը կը մերժի նման վարքագիծը: Հայաստանի վարչախմբի մանկլաւիկները խաղաղասիրութեան իրենց կոչերը թող պահեն իրենց: Թուրքիան եւ Ադրբեջանը մեզ համար կը մնան թշնամի, այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընդունել իրենց գործած ցեղասպանութիւնը ու կը շարունակեն այս գծով իրենց ժխտողականութիւնը եւ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հատուցել հայ ժողովրդին հասցրած՝ բարոյական, նիւթական եւ հողային վնասների համար:

 

- Ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստանում այսօրւայ քաղաքական կեանքը:

- Հայաստանի մէջ այսօր քաղաքական կեանքը առաւելագոյնս բեւեռացած է: Եւ այս վտանգաւոր ու մտահոգիչ իրավիճակի գլխաւոր պատասխանատուն վարչապետի աթոռին սոսնձւած անձն ու իր նոյնքան ողորմելի խնկարկուներն են: Աւելին՝ ազգը պառակտւած է, բաժանւած, երբ աւելի քան երբեք այսօր միասնականութեան կարիք ունենք: Այս ահաւոր իրավիճակի պատասխանատուն Նիկոլն է, որ առաջին իսկ օրից առաջնորդւեց ու առաջնորդեց սեւի ու սպիտակի, ներսի ու դրսի, ղարաբաղցի ու երեւանցի բաժանարար ապազգային իր մօտեցումով: Սփիւռքի հետ յարաբերութեան սառեցման պատճառը եւս Նիկոլն է, քանի դեռ նա իշխանութեան ղեկավարն է, այդ յարաբերութիւնները կը շարունակեն մնալ վատառողջ։ Անշուշտ, երկուստեք ահաւոր վնաս է եւ դրանից կը շահի միայն թշնամին:

 

- Ձեր կարծիքով ինչի՞ կարող է յանգեցնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը: Ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանութիւնները այդ թեզը կրկնելով: Արդեօք սահմանի բացումը դրական ազդեցութիւն կարո՞ղ է ունենալ Հայաստանի տնտեսութեան վրայ։

- Հայաստան-Թուրքիա սահմանը Թուրքիան է փակել եւ հայկական կողմը այստեղ ոչ մի պատասխանատւութիւն չունի: Հետեւաբար, տնտեսական ճղճիմ հաշիւներով սահմանի բացում մուրալը առաւել կը խեղճացնի իրենց: Հայաստանի համար սահմանի բացման խնդիրը պէտք է դիտել ազգային անվտանգութեան դիտանկիւնից եւ ոչ տնտեսական: Այս ուղղութեամբ բոլոր քննարկումները ցոյց են տւել, որ միակ շահողը դարձեալ կը լինի թշնամին եւ միակ տուժողը՝ Հայաստանը: Մի քանի հարիւր միլիոն դոլարի կամ միլիարդի համար սահմանի բացում մուրալը եւս դաւաճանութիւն է եւ մեղանչում՝ համազգային մեր շահերին, որովհետեւ թշնամու նախապայմանը մէկն է՝ հրաժարւել մեր պահանջատիրութիւնից:

 

Սոնա Յարութիւնեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։