Print this page
23/04/2021 - 17:30

«Այսօր Ջահերով երթը կայանալու է ի յիշատակ 1500000 + 5000 նահատակների». ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէ

Այսօր` 2021 թ․ ապրիլի 23-ին, Ջահերով երթն ունենալու է յատուկ նշանակութիւն։

Այսօր Ջահերով երթը կայանալու է ի յիշատակ 1500000 + 5000 նահատակների։

Այսօր` 2021 թ․ ապրիլի 23-ին, Ջահերով երթն ունենալու է յատուկ նշանակութիւն։

Այսօր Ջահերով երթը կայանալու է ի յիշատակ 1500000 + 5000 նահատակների։

Այսօր Ջահերով երթը վերահաստատելու է Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ Թուրքիայից մեր պահանջատիրութիւնը, որը ենթադրում է Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչում, ինչպէս նաեւ ֆինանսական եւ հողային հատուցում։

Այսօր Ջահերով երթը շեշտելու է, որ աներկբայօրէն մնում ենք տէրերը մեր բռնագրաււած հայրենիքի ամէն մի կտորի` բռնազաւթումը լինի Թուրքիայի կողմից, թէ` Ադրբեջանի։

Այսօր Ջահերով երթը մի անգամ էլ է հաստատելու, որ թուրքը մնում է թշնամի, ու մերժւելու է նրա հետ որեւէ տեսակի երկխօսութիւն` մինչեւ հայ ժողովրդի արդար պահանջատիրութեան բաւարարումը։

Մնում ենք հաւատարիմ Հողին ու Հային։

Յարակից լուրեր