Հա

Ազգային

24/04/2021 - 12:20

«Այլեւս երբեք չենք պարտւելու, որ վերակերտենք ամբողջական Հայաստանը». Յակոբ Տէր-Խաչատուրեան

Ապրիլի 24-ը սուգի տօն չէ այլեւս, Ապրիլի 24-ը արդարութեան կանչն է եւ պահանջատիրութեան ոգին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Ազատութեան հրապարակում՝ ջահերով երթի մեկնարկի իր ելոյթում։

«alikonline.ir» - Ապրիլի 24-ը սուգի տօն չէ այլեւս, Ապրիլի 24-ը արդարութեան կանչն է եւ պահանջատիրութեան ոգին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Ազատութեան հրապարակում՝ ջահերով երթի մեկնարկի իր ելոյթում։

«Ապրիլի 24-ով մեր ժողովուրդն աշխարհով մէկ կիջնէ փողոց՝ աշխարհին յիշեցնելու իրենց պարտքը հայութեան նկատմամբ, աշխարհին յիշեցնելու, որ հայ ժողովուրդն ունի մէկ մեծ դատ, որից երբեք չի հրաժարւելու, յարատեւ պայքար մինչեւ կերտելու իր ամբողջական հայրենիքը»,- ասաց նա։

Յակոբ Տէր-Խաչատուրեանը յիշեցրեց, որ մի քանի օր առաջ նշեցինք մեծագոյն ոճրագործ Թալէաթի սպանութեան 100-ամեակը՝ դրանով մէկ անգամ եւս շեփորելով այն իրողութիւնը, որ երբ աշխարհը թքած ունէր արդարութեան երեսին, երբ աշխարհը անտեսում էր մեր միլիոնաւոր նահատակների կանչը, երբ աշխարհը չէր տալիս ոճրագործ ցեղախմբի ոճրագործ ղեկավարների արդար դատաստանը, հայ ժողովուրդը՝ ՀՅԴ ընդհանուր ժողովի որոշմամբ, վճռեց ինքը տալ իր ազգի լաւագոյնը որպէս վրիժառու բազուկներ, որպէսզի մէկ առ մէկ զգետնեն այդ ճիւաղներին։

Ապրիլի 24-ը լացի ու ողբի օր չէ, ասաց ՀՅԴ Բիւրոյի ղեկավարը, Ապրիլի 24-ը վերջին 60-70 տարիների՝ մեր ժողովրդի զարթօնքի նախանշանն է. 60-ական թւականներից յետոյ յարութիւն առաւ մեր ժողովուրդը եւ իջաւ փողոց Երեւանում ու աշխարհում՝ պահանջելով մեր հողերը, դա առաջին ազդանշանն էր, որ մենք նահատակների յիշատակումից անցնում էինք դէպի պահանջատիրութիւն։

«60-ականներից յետոյ 70-80-ական թւականներին ուժային մեր շարժումը, Հայ Դատի մեր շարժումը խախտեց աշխարհի լռութիւնը, եւ աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացրեց հայ ժողովրդի պահանջատիրութեան վրայ, դրան յաջորդեց Արցախի ազատամարտը եւ մեր հայրենիքի անկախութիւնը Հայաստանի եւ Արցախի մէջ։ Եւ այսօր որքան խորհրդանշանական է, որ այդ նահատակ ցեղի անմահ երիտասարդութիւնը հաւաքւած է այստեղ որպէսզի առաջնորդի մեզ, որ մէկ անգամ էլ մեր յարգանքի տուրքը մատուցենք մեր նահատակներին եւ միաժամանկ շեշտաւորենք, որ այլեւս երբեք Ցեղասպանութիւն չենք տեսնելու, երբեք չենք պարտւելու, եւ ամէն գնով աշխատելու ենք, որ վերակերտենք մեր արժանապատւութիւնը եւ վերակագնենք մեր ամբողջական Հայաստանը»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։