Հա

Ազգային

24/04/2021 - 15:45

«Վտանգաւոր է, որ քաղաքական թիւ մէկ պաշտօնը վարողն անընդհատ զիգզագ փոխում է իր դիրքորոշումները»․ Կիրօ Մանոյեան

Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական կեցւածքը պէտք է լինի այն, որ առանց նախապայմանի Թուրքիան իր թշնամական վերաբերմունքը փոխի Հայաստանի նկատմամբ, շրջափակումը հանի, դիւանագիտական կապեր հաստատի։ 

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական կեցւածքը պէտք է լինի այն, որ առանց նախապայմանի Թուրքիան իր թշնամական վերաբերմունքը փոխի Հայաստանի նկատմամբ, շրջափակումը հանի, դիւանագիտական կապեր հաստատի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդում News.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«Հայաստանը չպէտք է փոխի Թուրքիայի նկատմամբ իր կեցւածքը՝ Թուրքիան պէտք էր վերաբերմունքը փոխի Հայաստանի նկատմամբ առանց որեւէ նախապայմանների։ Ուրիշները, որ խօսում են դիրքորոշման փոխւելու մասին, այս իրավիճակը չեն հասկանում եւ անտեսում են, որ անցած երեսուն տարիների ընթացքում Հայաստանի տարբեր վարչակարգեր, ինչ հնարաւոր է փորձել են եւ չի ստացւել։ Ուրեմն՝ Թուրքիան է, որ իր սխալ է անում, եւ իր դիրքորոշումը պէտք է փոխի Հայաստանի նկատմամբ փոխի, այլապէս Հայաստանը փոխելու բան չունի»,- ասաց նա։

Կիրօ Մանոյեանի կարծիքով՝ արտաբերելով ցեղասպանութիւն բառը Բայդէնը կորոշի փոխել Ամերիկայի Միացեալ Նահանգների գործադիր իշխանութեան կեցւածքը Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ եւ որակել որպէս այդպիսին։

«Թուրք-ամերիկեան յարաբերութիւնները բաւականին վատ վիճակում են։ Այլեւս Միացեալ Նահանգների գործադիր իշխանութեան համար Թուրքիայի շահերը սպասարկելու խնդիր չկայ։ Բացի այդ՝ Միացեալ Նահանգների այժմեան նախագահը իր քաղաքական գործունէութեան ողջ ընթացքում կողմնակից է եղել Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը»,- նշեց Կիրօ Մանոյեանը։

Ըստ Կիրօ Մանոյեանի՝ դա կը լինի ուղղակի ճնշում Թուրքիայի վրայ, որպէսզի ինքն էլ ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը։

«Դա կը լինի խթան Թուրիքայի ժողովրդի համար, որպէսզի վերատեսութեան ենթարկի պաշտօնապէս իրեն ենթարկւածը։ Իհարկէ, ոչ բոլորը, բայց մի հատւածը, որն համոզւած է, որ եղել է Հայոց Ցեղասպանութիւնը։ Խթան կը լինի նաեւ այլ պետութիւնների համար, որոնք առայսօր չեն ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը՝ հաշւի առնելով Թուրքիայի հետ յարաբերութիւնները, օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Իսրայէլ, չնայած այս պետութիւնները կարծում եմ՝ դա որպէս պատրւակ են օգտագործում, եւ քաղաքական լծակ է իրենց կողմից Թուրքիայի վրայ»,- ընգծեց Կիրօ Մանոյեանը։

Կիրօ Մանոյեանի խօսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանութիւն, որն իր ազգային գաղափարական ուղղւածութեամբ եւ փորձով կը հասկանայ, թէ ինչ է տեղի ունենում մեզ հետ եւ տարածաշրջանում։

«Այդ վարչապետի աթոռին կպածն այսօրւայ իր ուղերձում մի քիչ ուրիշ ձեւ է դնում։ Աւելի շատ շեշտը դնում է, որ Օսմանեան կայսրութեան ժամանակ եղաւ Ցեղասպանութիւն կամ վերջին պատերազմի ժամանակ խօսելիս ասում է թուրք-ադրբեջանական տանդեմի մասին։ Ինքնին վտանգաւոր է, որ քաղաքական թիւ մէկ պաշտօնը վարողն անընդհատ զիգզագ փոխում է իր դիրքորոշումները եւ տարբեր բաներ է ասում տարբեր առիթներով»,- աւելացրեց Մանոյեանը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։