Հա

Ազգային

24/04/2021 - 15:50

«Բայդէնի խօսքը միայն կը վերահաստատի ԱՄՆ-ի ճանաչումը, որը 1950 թ.-ին է եղել»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

ԱՄՆ-ը առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը դեռ 1950 թ.-ին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում լրագրողների հետ զրոյցում։

«alikonline.ir» - ԱՄՆ-ը առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը դեռ 1950 թ.-ին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում լրագրողների հետ զրոյցում։

«ԱՄՆ նախագահ Բայդէնի խօսքը միայն կը վերահաստատի ԱՄՆ-ի ճանաչումը, քանի որ դեռ 1950 թ.-ին, երբ Ռաֆայէլ Լեմկինը նոր էր ձևակերպել «Ցեղասպանութիւն» բառը, ԱՄՆ-ը ասաց՝ բառը նոր է, բայց Ցեղասպանութիւնը հին է, այդ պատճառով էլ յետադարձ ակնարկով  հայկական ջարդերը ճանաչել էին որպէս Ցեղասպանութիւն»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Արցախեան կոնֆլիկտին Թուրքիայի ուղիղ ներգրաււածութիւնը նոր դաշտ է բացել Հայ Դատի համաշխարհային կառոյցի աշխատանքի համար․ Յակոբ Տէր-Խաչատուրեանը փաստեց, որ Թուրքիայի ուղիղ միջամտութիւնը արտայայտւել է պատերազմական յանցագործութիւններ դրդելով՝ ինչպիսիք են ահաբեկիչների տրամադրումը, «Բայրաքթարների» մասնակցութիւնը պատերազմին եւ այլն։

«Ցաւալի է, որ արտօնւեց, որ Թուրքիան ներխուժի նաեւ Հարաւային Կովկաս, սա բաժին է, որ անցեալում ընդհանրապէս չէր հանդգնում։ Բայց այս պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմն աշխուժացել էր, ախորժակները գրգռւած էր, եւ Արցախում մեր պարտութիւնից յետոյ այդ ախորժակը ուղղել են դէպի Հայաստան եւ այդ ուղղութեամբ մեծ անելիքներ ունենք»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։

Նա նշեց, որ անելիք ունենք նաեւ գերիների վերադարձի հարցով, որի համար Դաշնակցութիւնը ստեղծել է յատուկ իրաւաբանական հիմնարկ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։