Հա

Ազգային

25/04/2021 - 09:30

«Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը համարձակ եւ ոգեւորիչ քայլ է, շնորհակալութիւն, նախագահ Բայդէն»․ Արմէն Սարգսեանի արձագանքը

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար:

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար. հաղորդում է Tert.am-ը:

«Շնորհակալութիւն, նախագահ Բայդէն Thank you, President Biden!

Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը համարձակ եւ ոգեւորիչ քայլ է։ Դա կարեւոր է հայ ժողովրդի եւ ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարութիւն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկեան յարաբերութիւնների համար։

Դրա շնորհիւ աշխարհն աւելի լաւն է դառնում։

Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կը նպաստի ցեղասպանութեան՝ որպէս մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութեան կանխարգելմանն ու անպատժելիութեան վերացմանն ամբողջ աշխարհում»,- ասւած է ՀՀ նախագահի ուղերձում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։