Հա

Ազգային

25/04/2021 - 09:40

«Շնորհակալութիւն ՀՅԴ Հայ Դատի նւիրեալներին, որոնց աշխատանքով հնարաւոր դարձաւ ԱՄՆ ճանաչումը». Յակոբ Տէր-Խաչատուրեան

Սա իսկապէս պատմական օր է՝ մեծապէս գնահատում ենք ԱՄՆ նախագահ Բայդէնի՝ «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթն օգտագործելու կեցւածքը․ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հրաւիրած հրատապ բրիֆինգի ժամանակ։

«alikonline.ir» - Սա իսկապէս պատմական օր է՝ մեծապէս գնահատում ենք ԱՄՆ նախագահ Բայդէնի՝ «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթն օգտագործելու կեցւածքը․ ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հրաւիրած հրատապ բրիֆինգի ժամանակ։

«Նա խոստում էր տւել, երբ թեկնածու էր, բայց շատ նախագահներ թեկնածութեան ընթացքում այդ խոստումը տւել են ու յետոյ չեն յարգել, ուրախ ենք ասելու, որ նախագահ Բայդէնը յարգեց այդ խոստումը։

Մենք գիտէինք, որ ինքը լայնապէս ծանօթ է հայութեանը, Ցեղասպանութեանը, լայնապէս մասնակցել էր Ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումներին։

Միայն ու միայն կարելի է գնահատել նախագահ Բայդէնի այս կեցւածքը»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահը շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն աշխատողներին՝ Հայ Դատի յանձնախմբերին, գրասենեակներին եւ հազարաւոր նւիրեալներին, որոնց տասնամեակների պայքարի շնորհիւ հնարաւոր եղաւ հասնել այստեղ։

Նա նաեւ անգլերէնով արտայայտեց իր երախտիքը ԱՄՆ նախագահին եւ ՀՅԴ մարմիններին ու այլ նւիրեալներին։

Յակոբ Տէր-Խաչատուրեանն ասաց, որ տարբեր անւանումներով՝ Հայ Դատի կառոյցներ գործել են Ամերիկայում ՀՅԴ հովանաւորութեան տակ 1940-ական թւականներից սկսած։ ԱՄՆ-ը 1951 թւականին արդէն իսկ իր յատուկ փաստաթղթում «Ցեղասպանութիւն» եզրոյթը գործածել է, երբ Ռաֆայէլ Լեմկինը արդէն ստեղծել էր այդ բառը։ Այդ օրերից ՀՅԴ ընկերները, համակիրները, ժողովուրդը միշտ հետապնդել է այս հարցը՝ ասելով, որ անպայմանօրէն պիտի յաջողեն, որովհետեւ այլընտրանք չկայ։

1960-ականներից, երբ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների բնոյթը աւելի յստակեցւեց, քաղաքական պայքարը յատուկ թափ առաւ։

«Երբ ասում ենք տասնամեակներ՝ նկատի ունենք 1940-ական թւականներից, բայց, մանաւանդ, 60-ական թւականներին ծաւալած աշխատանքի շնորհիւ շարունակաբար որդեգրւեցին բանաձեւեր ԱՄՆ Ներկայացուցիչների տան եւ Ծերակոյտի կողմից, իսկ նախագահ Ռէյգանը յայտարարութեան մէջ նշեց այդ բառը, բայց հպանցիկ ձեւով։ Սակայն յստակ հիմա նախագահ Բայդէնը եկաւ ամբողջացնելու այդ ճանաչման գործընթացը ԱՄՆ-ի։ Գործադիր իշխանութիւնը միացաւ օրէնսդիրին եւ որեւէ մէկը չի կարող հերքել այլեւս ԱՄՆ մէջ Ցեղասպանութեան իրողութիւնը»,- պատմական ակնարկ կատարեց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

«ԱՄՆ նախագահ Բայդէնի կողմից «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթի գործածումը նախ՝ բարոյական նշանակութիւն ունի, որպէսզի շատ երկրներ, որոնք մօտիկից հետեւում են ԱՄՆ կեցւածքին, հիմա կը խրախուսւեն, որ իրենք էլ ճանաչեն»,- ասաց Յակոբ ՏԷր-Խաչատուրեանը։

«Կայ, բնականաբար, Թուրքիայի անդրադարձը․ արդէն իսկ Թուրքիան սպառնացել է, որ որեւէ ճանաչում նշանակում է յարաբերութիւնների խանգարում, բայց, նկատի ունենալով, որ յարաբերութիւններն արդէն ցածր մակարդակի են, կը ենթադրեմ, որ թուրքերն էլ կանդրադառնան, որ երբեմն պատմական իրողութիւնները եւ արդարութիւնը շատ աւելի գերակշիռ են, քան քաղաքական հաշիւները»,- ասաց նա։

Սա, ըստ նրա, հարցի մի կողմն է։ Երկրորդն այն է, որ նախկինում ՀՅԴ-ն յատուկ աշխատանք է ձեռնարկել իրաւունքների վերատիրացման իմաստով՝ պահանջատիրական առումով, բայց նոյնիսկ ամենափոքր քայլերն իսկ, որ յաջողութեամբ են պսակւել, ի վերջոյ, կասեցւել են, որովհետեւ ԱՄՆ-ի մի շարք դատարաններ նշել են, որ արտաքին գործերը նախագահի պատասխանատւութեան տակ են, եւ քանի դեռ նախագահը պաշտօնապէս չի ճանաչել, այդ դատերը պէտք է կասեցւեն։

«Հիմա, անշուշտ պէտք է քննարկւի, թէ ինչպէս կարելի է այդ ուղղութեամբ աշխատանքը վերսկսել՝ հետեւանքների իմաստով։ Եւ շատ աւելի աշխատանք պիտի կարողանանք տանել հիմա միացեալ ճակատով՝ թէ՛ Եւրոպայի, թէ՛ ԱՄՆ-ի մէջ պահանջատիրութեան օրինական երեսները բացայայտելով»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Այս աշխատանքը, նրա խօսքով, Հայ Դատի յանձնախմբերի հետ կը տանի ՀՅԴ ստեղծած՝ Հայ իրաւունքի կենտրոնը, որ 3 տարուց աւելի գործում է։

Այսուհանդերձ, ճանաչման գործընթացը կաւարտւի, երբ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը։ Այս պատճառով, ՀՅԴ կառոյցների աշխատանքը շարունակւելու է, որպէսզի Թուրքիայի վրայ ճնշումն աւելացւի եւ, ի վերջոյ, հասնենք այն օրւան, որ Թուրքիան առերեսւի իր պատմութեանը։

Յարակից լուրեր

  • «Մեզ համար ամենակարեւորը Արցախի կարգավիճակի հարցն է»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Մեզ համար ամենակարեւորը Արցախի կարգավիճակի հարցն է»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

    Հոկտեմբերի 22-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ընդարձակ հարցազրոյց է տւել «Երկիր մեդիա» հեռուստատեսութեանը, որի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում ընթացող իրադարձութիւններին եւ մեզ համար դրանց հնարաւոր հետեւանքներին: 

  • «Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

    ՀՀ իշխանութիւնները ոչ միայն պէտք եղածը չեն անում Հայաստանի ինքնիշխանութիւնը պահելու համար, այլ ընդհակառակը շատ արագ եւ հապճեպ որոշումներով եւ միակողմանի զիջումներով է առաջնորդւում այս ամբողջ գործընթացը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, որը Երեւանում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

  • «Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերը անարդարութեան դրսեւորումներ են հայութեան նկատմամբ»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերը անարդարութեան դրսեւորումներ են հայութեան նկատմամբ»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

    Քեմալաբոլշիկեան փոխհամաձայնեցւած ռազմաքաղաքական համագործակցութեան հետեւանք հանդիսացող՝ Մոսկւայի 1921 թ-ի Մարտի 16-ի եւ դրա ածանցյալ՝ Կարսի 1921 թ-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չէզոքացման փորձ. յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ՀՀ ԳԱԱ-ում՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

  • «Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերը անարդարութեան դրսեւորումներ են հայութեան նկատմամբ»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերը անարդարութեան դրսեւորումներ են հայութեան նկատմամբ»․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

    Քեմալաբոլշիկեան փոխհամաձայնեցւած ռազմաքաղաքական համագործակցութեան հետեւանք հանդիսացող՝ Մոսկւայի 1921 թ-ի մարտի 16-ի եւ դրա ածանցեալ՝ Կարսի 1921 թ-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չէզոքացման փորձ. ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ՀՀ ԳԱԱ-ում՝ Մոսկւայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

  • ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին
    ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը հանդիպել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարքին

    Հոկտեմբերի 18-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը շնորհաւորական այցով հանդիպել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Գերերջանիկ Տ. Ռաֆայէլ Պետրոս 21-րդ Մինասեանին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։